ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է խառնել գեներալներին, ՊՆ-ից հետո հերթը հասել է Քննչական ծառայությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

akcent.site-ը գրում է, որ Հայաստանում շարունակվում են անվտանգության համակարգի ղեկավարների ռոտացիաները: Նշանակվել է հանրապետության քննչական կոմիտեի նոր նախագահ՝ 30-ամյա գնդապետ Արգիշտի Քարամյանը: 2020 թվականի դեկտեմբերից նա կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի տեղակալն էր: Նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Քարամյանին հաջողվել է աշխատել որպես Պետական վերահսկողական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության պետ:

Երիտասարդ գնդապետի կենսագրության ամենահետաքրքիր մանրամասնությունը կապված է ղարաբաղյան պատերազմի հետ: Հոկտեմբեր 8-ին, ռազմական գործողությունների ժամանակ  Քարամյանը ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից: Միևնույն ժամանակ, Ղարաբաղի նախագահի հրամանով վերջերս նա պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ինչպես հեռացման այնպես էլ պարգևատրման պատճառներն անհայտ են:

Քննչական կոմիտեի ղեկավարի փոփոխությանը նախորդել էր ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հրամանատարի պաշտոնից ազատելը, ինչն էլ ավելի է սրել առճակատումը ռազմական ուժային բլոկի ղեկավարության հետ: Խաչատուրովը միացել է գեներալների այն ցանկին, որոնք ստիպված են եղել հեռանալ քաղաքական պատճառներով, որն է կառավարության ընդհանուր գծի հետ անհամաձայնությունը: Ցանկում ընդգրկված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, նրա տեղակալներ Տիրան Խաչատրյանը և Ստեփան Գալստյանը:

Պաշտոնանկ արվածները փոխարինվել են գեներալների մեկ այլ սերնդով՝ Արտակ Դավթյան, Արշակ Կարապետյան, Վաղարշակ Հարությունյան, որոնք իրենց հեռու են պահում քաղաքական խնդիրներից, այսինքն իրականում սատարում են կառավարությանը: Հատկանշական է, որ գեներալական պաշտոնների են վերադարձել նախկինում արդեն բարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ: Այս ամենը հաստատում է այն փաստը, որ Հայաստանի ռազմական-ուժային բլոկի ղեկավարությունը պահեստայինների կարճ նստարան ունի: Եվ այն նույնիսկ ավելի կարճ է, եթե նկատի առնենք այն գեներալների, որոնք ունեն ոչ թե կաբինետային, այլ մարտական փորձ: Նման պայմաններում պարզապես անխոհեմ է գեներալներին բաժանել «ճիշտ» ու «սխալ»-ի, ինչը անում է Փաշինյանը: Դա կարող է հանգեցնել բանակի պառակտման, ինչպես եղավ, ասենք, 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկման նախօրեին, կամ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձից առաջ: Հազիվ թե Փաշինյանը ցանկանա ստանալ նման սցենարներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular