Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է խառնել գեներալներին, ՊՆ-ից հետո հերթը հասել է Քննչական ծառայությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

akcent.site-ը գրում է, որ Հայաստանում շարունակվում են անվտանգության համակարգի ղեկավարների ռոտացիաները: Նշանակվել է հանրապետության քննչական կոմիտեի նոր նախագահ՝ 30-ամյա գնդապետ Արգիշտի Քարամյանը: 2020 թվականի դեկտեմբերից նա կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի տեղակալն էր: Նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Քարամյանին հաջողվել է աշխատել որպես Պետական վերահսկողական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության պետ:

Երիտասարդ գնդապետի կենսագրության ամենահետաքրքիր մանրամասնությունը կապված է ղարաբաղյան պատերազմի հետ: Հոկտեմբեր 8-ին, ռազմական գործողությունների ժամանակ  Քարամյանը ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից: Միևնույն ժամանակ, Ղարաբաղի նախագահի հրամանով վերջերս նա պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ինչպես հեռացման այնպես էլ պարգևատրման պատճառներն անհայտ են:

Քննչական կոմիտեի ղեկավարի փոփոխությանը նախորդել էր ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հրամանատարի պաշտոնից ազատելը, ինչն էլ ավելի է սրել առճակատումը ռազմական ուժային բլոկի ղեկավարության հետ: Խաչատուրովը միացել է գեներալների այն ցանկին, որոնք ստիպված են եղել հեռանալ քաղաքական պատճառներով, որն է կառավարության ընդհանուր գծի հետ անհամաձայնությունը: Ցանկում ընդգրկված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, նրա տեղակալներ Տիրան Խաչատրյանը և Ստեփան Գալստյանը:

Պաշտոնանկ արվածները փոխարինվել են գեներալների մեկ այլ սերնդով՝ Արտակ Դավթյան, Արշակ Կարապետյան, Վաղարշակ Հարությունյան, որոնք իրենց հեռու են պահում քաղաքական խնդիրներից, այսինքն իրականում սատարում են կառավարությանը: Հատկանշական է, որ գեներալական պաշտոնների են վերադարձել նախկինում արդեն բարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ: Այս ամենը հաստատում է այն փաստը, որ Հայաստանի ռազմական-ուժային բլոկի ղեկավարությունը պահեստայինների կարճ նստարան ունի: Եվ այն նույնիսկ ավելի կարճ է, եթե նկատի առնենք այն գեներալների, որոնք ունեն ոչ թե կաբինետային, այլ մարտական փորձ: Նման պայմաններում պարզապես անխոհեմ է գեներալներին բաժանել «ճիշտ» ու «սխալ»-ի, ինչը անում է Փաշինյանը: Դա կարող է հանգեցնել բանակի պառակտման, ինչպես եղավ, ասենք, 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկման նախօրեին, կամ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձից առաջ: Հազիվ թե Փաշինյանը ցանկանա ստանալ նման սցենարներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից Իսրայելը հարվածներ է հասցրել ԲեյրութինՄերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Տարհանում՝ Երևանի դպրոցներից մեկում․ ինչ է հայտնիԲացառիկ կադրեր՝ Արագածոտնում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Հակառակ դեպքում դա կլինի նրա քաղաքական կարիերայի ձախողումը. «Փաստ»ՀՕՊ-ը 8 դրոն է խոցել Բելգորոդի մարզում․ ՌԴ ՊՆ«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և մառախուղ 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներումԳելի գլխին Ավետարան. «Փաստ»ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած «2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, որպեսզի ամրոցի դռները ներսից բացի». «Փաստ»Փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել ենԻշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ» 2020 թ.-ից հետո Արցախից տեղահանված ուսուցիչները ևս հնարավորություն կստանան աշխատել մարզերի ուսումնական հաստատություններում. «Փաստ»Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ» Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ» Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են․ «Հրապարակ» 877 հազար դոլար` «Երեւան կլասիկ ֆեստ»-ին. կանաչապատման վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան փառատոնի. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալ. ի՞նչ որոշումներ է նրա վերաբերյալ կայացրել Ազգային հպարտության տրիբունալը. «Փաստ»«Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել հանգստյան օրերին․«Հրապարակ» Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Փաշինյանը խաբել է․ Մաս 223. «Ժողովուրդ» Նույնիսկ մեկ շաբաթ անց առկա չէ Կարեն Հակոբյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի պատշաճ ընթացքը. «Փաստ»Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել․ «Հրապարակ» Արմեն Խաչատրյանի որդին անգամ կայքում է արտոնյալ. «Ժողովուրդ» Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը. «Փաստ»Մասուդ Փեզեշքիանն այցելել է Թեհրանում «Հեզբոլլահի» գրասենյակԷրդողանը ՄԱԿ-ից Իսրայելի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ակնկալումԻսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան. ԱՄՆ պետդեպԿոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան տուժածներԿուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ կորցրել է 18 900 զինծառայող․ ՌԴ ՊՆՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Մասիս բլուրՀայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներըԽոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոցՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՍԴ-ն որոշել է՝ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի. սահմանադրագետԱրագածոտնի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Ford Transit»-ը․ տուծածների թվում կան երեխաներԻրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրԱրմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի քարտուղարի գլխավորությամբ անցկացված նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա իրականացման հնարավորությունները
Ամենադիտված