ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն փորձում է զրոյացնել ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ  հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները պայմանավորված են նրանով, որ Բաքուն ձգտում է չեզոքացնել և վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Նա նշել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում և Երևանին  մեղադրում է Լեռնային Ղարաբաղ զինվորական անձնակազմ տեղափոխելու մեջ, իսկ ռուս խաղաղապահներին` այդ գործընթացը չկանխելու մեջ:

Փորձագետի խոսքով` նման կերպ Ադրբեջանը հետապնդում է երկու կարևոր նպատակ. նախ լարվածություն ստեղծել Լեռնային Ղարաբաղում, և երկրորդ հերթին ճնշում գործադրել Երևանի վրա սահմանազատման և սահմանագծման հարցում: Արեշևը հիշեցրել է, որ ադրբեջանական փորձագիտական ​​հանրությունը բազմիցս է դժգոհություն հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունից:

«Ռուս խաղաղապահների տեղակայման հենց սկզբից հեղինակավոր փորձագետները ենթադրություններ են արել ռուսական ներկայությունը վարկաբեկելու նպատակով ապագա սադրանքների և տեղեկատվական ներարկումների վերաբերյալ», - ասել է նա:

Ինչ վերաբերում է երկրորդ նպատակին, ապա փորձագետը կարծում է, որ «սահմանազատումը՝ ըստ ադրբեջանական կողմի մտադրության, ճանապարհ կհարթի ինչ-որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը ենթադրելու է նախկին խորհրդային սահմանների ճանաչում, բայց Բաքվի համար հարմար կոնֆիգուրացիայով»: Արեշևը խոստովանել է, որ Ադրբեջանը «բավականին հետևողականորեն է աշխատում այդ տրամաբանության մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular