ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուղմթերքի գները մի քանի անգամ աճել են. փորձագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղմթերքի գները անցած տարվա համեմատ աճել են մի քանի անգամ, օրինակ, անցած տարի այս շրջանում կարտոֆիլի մեծածախ գինը եղել է 90 դրամ 1 կգ համար, իսկ այսօր՝ գրեթե 200 դրամ, եւ գնաճը շարունակվում է: Այս մասին լարգրողների հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա հիշեցրեց, որ եթե անցած տարի կաղամբի 1 կիլոգրամն արժեր 50 դրամ, ապա այսօր՝ 350-400 դրամ, իսկ գազարի գին հավասարվել է բանանի գնին:

«Անցած տարվա համեմատ մսի գինն աճել է 1000-1500 դրամով, այսինքն՝ 20-30 տոկոսով: Ֆերմերներից մեկն ասել է, որ սահմանին իրենից կերի ներմուծման հարկ են վերցրել: Միգուցե, դա արվում է, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական ապրանքնե՞ր ներկրվեն»,-նշեց փորձագետը:

Բերբերյանը հավելեց, որ Շիրակում բերքն արհեստական ստեղծված երաշտի պատճառով նվազել է 40 տոկոսով, քանի որ ջրամբարից ջուրը վաճառել են: «Չեն ուզում ասել, որ վաճառել են: Արդյունքում մենք ստիպված ենք ներկրել 150 հազար տոննա  ալյուր:   

Այս տարի տեղումների աննախադեպ քանակ է եղել: Կարող եմ ասել, որ շուտով կհայտնվի մեկը, ով վերահսկողություն կսահմանի երկրի ոռոգման համակարգի վրա եւ կբարձրացնի ոռոգման ջրի գները»,-ընդգծեց նա:

Փորձագետը հիշեցրեց պատերազմի արդյունքում գյուղատնտեսական ներուժի կորստի մասին՝ 3700 հա այգի, 50 հազար հա ցանքատարածք, 150 հազար գլուխ անասուն եւ այլն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular