ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահը նպատակ ունի վերջնականապես փակել արցախյան հիմնահարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Ալիևը թուրքական լրատվամիջոցին հարցազրույց է տվել և հետպատերազմական իրավիճակի մասին մի քանի հայտարարություններ արել: Այս թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Հարցին, թե ի՞նչ հիմնական ուղերձներ է նա իր հարցազրույցով հղել Հայաստանին ադրբեջանագետը պատասխանել է․ «Ես կարծում եմ, որ որոշ ուղերձներ, ըստ էության, կրկնվում էին, մասնավորապես, վերջին շրջանում շարունակաբար խոսում է երկու հիմնական թեզերի մասին: Առաջինը, իրենց ձևակերպմամբ՝ պայմանական «Զանգեզուրի միջանցք» ասվածն է, և երկրորդը՝ «խաղաղության պայմանագիր» ասվածը: Հայաստանին ուղղված ուղերձները հիմնականում սրա շուրջ էին կառուցվում: «Խաղաղության պայմանագիր» ասելով և այդ հարցը առաջ բերելով՝ Ադրբեջանի նախագահը, իհարկե, նպատակ ունի վերջնականապես փակել արցախյան հիմնահարցը և թույլ չտալ Արցախի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ծավալում, որի մասին խոսել են և՛ Հայաստանի ղեկավարությունը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա դրանով Ադրբեջանի նախագահը ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների, մասնավորապես, Սյունիքի ուղղությամբ: Այդ հարցում Ադրբեջանի նախագահը ստանում է Թուրքիայի անթաքույց ու անվերապահ աջակցությունը: Դա արտահայտվում է նաև համատեղ ստորագրված Շուշիի հռչակագրով: Պետք է նաև նկատել, որ Ադրբեջանի նախագահը սպառնում է այդ նույն խաղաղության պայմանագրով և ասում, որ եթե Հայաստանը, այսպես ասած, դասեր չի քաղել, ապա իրենք պատրաստ են նորից անցնել իրենց գործողություններին: Այդպիսով նա ակնարկում էր հնարավոր սադրանքների ու սահմանային լարվածության մասին, ինչի ականատեսը եղանք այսօր առավոտյան Սև լճի տարածքում և Երասխի հատվածում, երբ հայ զինծառայող է զոհվել դիպուկահարի կրակոցից»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular