ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քրեյզի» ակումբի պարուհու վրա օղի լցրած Դավիթ Պողոսյանի դատավարությունը տեղի կունենա վաղը

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը՝ դեկտեմբերի 16-ին. նշանակված է «Քրեյզի» գիշերային ակումբի ծեծկռտուքի հայտնի գործով դատավարությունը:

Մեղադրյալը Դավիթ Պողոսյանն է, ով, ըստ մեղադրանքի, 2015թ. ապրիլի 21-ին ժամը 03:00-ի սահմաններում, գտնվելով Երևանում գործող «Քրեյզի» գիշերային ակումբում և լինելով ալկոհոլային հարբածության վիճակում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և, արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ակումբում գտնվողների նկատմամբ, աղմկել և անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքին եղած շշով օղին լցրել է ակումբի պարուհի Մարիաննա Մնացականյանի վրա:

Այնուհետև ժամը 03:15-ի սահմաններում, նույն ակումբի նախասրահում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան ոստիկանության ավագ սերժանտ Գոռ Տերզիկյանի նկատմամբ։

Իրեղեն ապացույցներ են`գիշերային ակումբի  տեսաձայնագրությունն ու ոստիկանի համազգեստը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular