ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ»․ Անվերահսկելի վիճակ. ինչպես են տուրիստական կազմակերպությունները խարդախություն անում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում խարդախության արդեն որերորդ դեպքն է գրանցվում տուրիստական ընկերության կողմից: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դավինչի թրավել»-ից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։ Խարդախության նման դեպքեր գրանցվում են ամեն տարի՝ ամառային հանգստի սեզոնին:

Պատճառն այն է, որ տուրօպերատորները որևէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային ընկերությունները Հայաստանում չեն էլ լիցենզավորվում: «Զբոսաշրջային կոմիտեն չունի նման մեխանիզմ և լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի: Ուղիղ լիազորություն, որ ընկերության գործունեություն կասեցնի, եթե խարդախություն են անում, կոմիտեն չունի: Օրենքով նախատեսված է, որ փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պայմանագիր կնքի, և պայմանագրում ենթակա դրույթներ ևս նախատեսված են, կոմիտեն չի կարող վերահսկել՝ կնքվում է այդ պայմանագիրը, թե ոչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Այսինքն՝ հերթական անգամ համոզվում ենք, որ զբոսաշրջային ոլորտը բարձիթողի վիճակում է: Դա է պատճառը, որ մեր երկրում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել տուրիստական ընկերության. դրանք ամենուր են՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, նկուղներում, կրպակներում, անգամ «դալաններում»: Փաստ է՝ ամեն տարի գրանցվող խարդախության դեպքերը չեն սթափեցնում կառավարությանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular