ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչ ասեմ, թող մնա պետության խղճին». Պավլիկ Մանուկյանի զինվորական թոշակը դադարեցրել են վճարել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Aysor.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի երկրորդ կարգի հաշմանդամության զինվորական թոշակը, որը նա ստանում է Արցախից, դադարեցրել են վճարել:

«Բերձորի դեպքերից հետո Պավլիկ Մանուկյանն, այսպես ասած, անցանկալի անձ էր համարվում: Նա լիազորագիր էր թողել ու նրա նպաստը ստանում էին մինչև վերջերս: Հետո Արցախից հայտնել են, որ Պավլիկ Մանուկյանը պետք է անձամբ ներկայանա և ստորագրի, որպեսզի տեղեկանան, որ դա նույն անձն է և նպաստը վճարեն, բայց մենք տեղեկացրել ենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է ՔԿՀ-ում, կալանքի տակ է և չի կարող ներկայանալ նպաստը ստանալու», - կայքի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանը փոխանցեց, որ այս թեմայով խոսել է Արցախի զինկոմի հետ, որը պատասխանել է, թե կարգը սահմանել է ԼՂՀ կառավարությունը, իրենք որևէ բան չեն կարող անել:

«100 հազար դրամի չափով թոշակը Պավլիկ Մանուկյանի միակ դրամական միջոցն է, որով ընտանիքը ապրում է», - նշեց Հ. Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանը տեղյակ է դեպքի մասին:

«Երբ տեղեկացավ դեպքի մասին, ասաց՝ «ինչ ասեմ, թող մնա պետության խղճին»», - ասաց Հարություն Բաղդասարյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular