«Ինչ ասեմ, թող մնա պետության խղճին». Պավլիկ Մանուկյանի զինվորական թոշակը դադարեցրել են վճարել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸAysor.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի երկրորդ կարգի հաշմանդամության զինվորական թոշակը, որը նա ստանում է Արցախից, դադարեցրել են վճարել:
«Բերձորի դեպքերից հետո Պավլիկ Մանուկյանն, այսպես ասած, անցանկալի անձ էր համարվում: Նա լիազորագիր էր թողել ու նրա նպաստը ստանում էին մինչև վերջերս: Հետո Արցախից հայտնել են, որ Պավլիկ Մանուկյանը պետք է անձամբ ներկայանա և ստորագրի, որպեսզի տեղեկանան, որ դա նույն անձն է և նպաստը վճարեն, բայց մենք տեղեկացրել ենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է ՔԿՀ-ում, կալանքի տակ է և չի կարող ներկայանալ նպաստը ստանալու», - կայքի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանը փոխանցեց, որ այս թեմայով խոսել է Արցախի զինկոմի հետ, որը պատասխանել է, թե կարգը սահմանել է ԼՂՀ կառավարությունը, իրենք որևէ բան չեն կարող անել:
«100 հազար դրամի չափով թոշակը Պավլիկ Մանուկյանի միակ դրամական միջոցն է, որով ընտանիքը ապրում է», - նշեց Հ. Բաղդասարյանը:
Փաստաբանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանը տեղյակ է դեպքի մասին:
«Երբ տեղեկացավ դեպքի մասին, ասաց՝ «ինչ ասեմ, թող մնա պետության խղճին»», - ասաց Հարություն Բաղդասարյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում