ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ աթոռ բաժին կհասնի Հայկ Չոբանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը Facebook-ում գրառում է արել, որով պատասխանել է քաղաքացիներից այս օրերին իրեն ուղղված բազմաթիվ նամակներին` կապված իր հետագա պաշտոնավարման հետ։

«Առաջիկա օրերին սպասում եմ առաջարկության՝ կառավարության կազմում իմ հետագա պաշտոնավարման վերաբերյալ, որից հետո մանրամասն կներկայացնեմ բոլոր ծրագրերը»,– գրում է նա` չբացահայտելով, թե որ գերատեսչությունում ու ինչ պաշտոնում է շարունակելու աշխատանքը։

1or.am-ի տեղեկություններով` Հայկ Չոբանյանին հնարավոր է բաժին հասնի Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահի աթոռը։ Ռազմաարդյունաբերական կոմիտեն գտնվում է Բարձր Տեխնոլոգիաների նախարարության կառուցվածքի մեջ և շատ հնարավոր է, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կոմիտեն առանձնացնեն և այն դառնա կառավարությանն առընթեր մարմին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular