Ի՞նչ աթոռ բաժին կհասնի Հայկ Չոբանյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը Facebook-ում գրառում է արել, որով պատասխանել է քաղաքացիներից այս օրերին իրեն ուղղված բազմաթիվ նամակներին` կապված իր հետագա պաշտոնավարման հետ։
«Առաջիկա օրերին սպասում եմ առաջարկության՝ կառավարության կազմում իմ հետագա պաշտոնավարման վերաբերյալ, որից հետո մանրամասն կներկայացնեմ բոլոր ծրագրերը»,– գրում է նա` չբացահայտելով, թե որ գերատեսչությունում ու ինչ պաշտոնում է շարունակելու աշխատանքը։
1or.am-ի տեղեկություններով` Հայկ Չոբանյանին հնարավոր է բաժին հասնի Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահի աթոռը։ Ռազմաարդյունաբերական կոմիտեն գտնվում է Բարձր Տեխնոլոգիաների նախարարության կառուցվածքի մեջ և շատ հնարավոր է, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կոմիտեն առանձնացնեն և այն դառնա կառավարությանն առընթեր մարմին։
Սոնա Գիշյան