ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր ոլորտները ձախողված են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի իշխանությունները կարծես թե այլ իրականության մեջ են ապրում։ Նրանք խոսում են երկրի համաչափ, համամասնական զարգացման անհրաժեշտության մասին` կարևորելով հատկապես սահմանամերձ համայնքների զարգացումը, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տեղ ձախողվում են։ Սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում ակնհայտ է, որ Երևանի և ՀՀ մյուս վարչատնտեսական տարածքների միջև տարբերությունը շատ է։ Վիճակագրության համաձայն` Երևանը ՀՀ միակ բնակավայրն է, որի բնակչությունն այս տարի աճել է: Երևանում է ապրում երկրի մշտական բնակչության 37 տոկոսը (այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ): Անցած տարվա տնտեսական ցուցանիշներն ամփոփելիս` պաշտոնապես հայտարարվեց, որ մեր արդյունաբերության ոլորտում աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է 105.010 մարդ: Նրանցից 44.627-ը (արդյունաբերության ոլորտի աշխատողների 42.5 տոկոսը) երևանցիներն են: Սա, իհարկե, համեմատելի չէ այն փաստի հետ, որ երկրի 1000 խոշոր հարկատուների 87 տոկոսը մայրաքաղաքում գործող կազմակերպություններ են։
 
Օրինակ, այս տարի հագուստի արտադրության ոլորտում Երևանին է «բաժին ընկել» 46 տոկոսը: Մինչդեռ այս ոլորտը ժամանակին մայրաքաղաքից դուրս էլ զարգացած էր: Շինարարության ոլորտում էլ պատկերը նույնն է: Երկրում այս տարվա առաջին կիսամյակում իրականացված շինարարական աշխատանքների կեսից ավելին (50.5 տոկոս) կատարվել է մայրաքաղաքում: Կից աղյուսակից նկատվում է, որ բյուջեի հաշվին կատարված շինարարական աշխատանքներն ավելի համամասնորեն են բաշխված: Մայրաքաղաքի մասնաբաժինն այս դեպքում 31,1 տոկոս է: Բայց պետք չէ մոռանալ, որ բյուջեն ինքը փոքր (28.9 տոկոս) մասնաբաժին ունի շինարարության ընդհանուր ծավալում: Շինարարության ծավալների աղյուսակը, կարծում եմ, ուշադիր վերլուծության կարիք ունի: Հատկապես այն հետաքրքիր է դիտարկել սահմանամերձ տարածքների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ իշխանությունների համարյա «ծնողական հոգածություն» հիշեցնող ելույթների ֆոնին:
 
No description available.
 
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular