ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ կոչեցյալը քծնում, սողում, ամեն կերպ ուզում է հաճոյանալ թշնամի երկրին, ոտնահարելով մեր արժանապատվությունը. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ՎԵ՞ՐՋ

Աներևակայելի է, Հայաստանի վարչապետ կոչեցյալը, հայկական տեղանունները կոչում է ադրբեջանական տարբերակներով։ Իսկ կառավարության որևէ անդամ չի հակաճառում, շիշը գլխին չի նետում, ցուցադրաբար դահլիճից դուրս չի գալիս։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը ողջ Հայաստանն է համարում արևմտյան Ադրբեջան և Հայաստանի շրջանները, քաղաքներն անվանում ադրբեջանական անվանումներով, կարծես հանրության մեջ դժգոհություն էր դրսևորվում։ Պարզվում է, որ այդ ամենն անկեղծ չէր։ Պարզվում է, որ ոչ միայն կառավարության անդամները, ՔՊ-ական պատգամավորները, այլև բոլորս զուրկ ենք արժանապատվությունից։ Վարչապետ կոչեցյալը քծնում, սողում, ամեն կերպ ուզում է հաճոյանալ թշնամի երկրին, ոտնահարելով մեր արժանապատվությունը, իսկ մենք ․․․իսկ մեզնից ոմանք, լավագույն դեպքում գրառումներ ենք կատարում։ Չզարմանաք, որ շուտով Հայաստան անունը պաշտոնապես փոխարինվի Էրմենիստանով, վարչապետն էլ՝ Էրմենիստան վիլայեթի փաշա։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular