ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրեսիայի դրսևորումների բնույթը փոփոխվում է, նպատակը՝ մեծացնել ճնշումը ՀՀ իշխանության վրա, կորզել առավելագույնը. Տ. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը՝ Սոթքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի մասին, և Արցախի ՊԲ-ի հայտարարությանը առ այն, որ Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ հակառակորդը սադրանքի է դիմել:

«ՊՆ-ն հաղորդում է Սոթքի դիրքերի հատվածում, գիշերը տեղի ունեցած 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգության մասին։

Մեկ օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։

Ագրեսիայի դրսևորումների աշխարհագրությունն ու բնույթը փոփոխվում են, իսկ նպատակը շարունակում է մնալ մեկը՝ մեծացնել ճնշումը Հայաստանի իշխանության վրա՝ կորզել առավելագույնը։

Ադրբեջանում համարում են, որ Հայաստանի այս որակի իշխանության պարագայում կարող են անընդհատ ճնշել և պարտադրել սեփական օրակարգը։

Իսկ ի՞նչ է անում իշխանությունը ստեղծված իրադրության պայմաններում, օրինակ՝ սադրանքներ է հրահրում Ազգային ժողովում, բռնության ալիք ծավալում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, խրախուսում ադրբեջանական գործողությունները և հասարակությանը նախապատրաստում նոր տարածքային կորուստների»,- գրել է Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular