ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում իր երկու երեխաների հետ մահացած հայտնաբերված կինն ուսուցչուհի էր. նոր մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տանն իր երկու երեխաների հետ կախված հայտնաբերված 45-ամյա կինը Սարալանջ գյուղի դպրոցում աշխատել է որպես ուսուցչուհի: Դպրոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նա աշխատելիս է եղել որպես քիմիայի ուսուցչուհի:

Մարինեն իր երկու երեխաների հետ մեկ տարի առաջ էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից տեղափոխվել Սպիտակ: Սպիտակում իր 5 եւ 7 տարեկան աղջիկների հետ վարձով էր ապրում Սպիտակի բնակարանում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերել են տանտիրուհու, 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝  կախված վիճակում: Քիչ անց բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են նրա երկու երեխաներին մահացած։ Երեխաները 7-8 տարեկան են։ Դեպքը մեզ հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։

Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular