Վանաձորում իր երկու երեխաների հետ մահացած հայտնաբերված կինն ուսուցչուհի էր. նոր մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔԼոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տանն իր երկու երեխաների հետ կախված հայտնաբերված 45-ամյա կինը Սարալանջ գյուղի դպրոցում աշխատել է որպես ուսուցչուհի: Դպրոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նա աշխատելիս է եղել որպես քիմիայի ուսուցչուհի:
Մարինեն իր երկու երեխաների հետ մեկ տարի առաջ էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից տեղափոխվել Սպիտակ: Սպիտակում իր 5 եւ 7 տարեկան աղջիկների հետ վարձով էր ապրում Սպիտակի բնակարանում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերել են տանտիրուհու, 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում: Քիչ անց բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են նրա երկու երեխաներին մահացած։ Երեխաները 7-8 տարեկան են։ Դեպքը մեզ հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։
Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով։