ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազնիվ չեն շահարկումները՝ Գյումրիում Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրված աջակցության շուրջ. Իվետա Տոնոյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առնվազն ազնիվ չէ շահարկել Գյումրիում Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրված աջակցության բաշխման գործընթացը:

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Բոլորն էլ գիտեն, թե որքան մեծ է Գյումրիում աջակցության կարիք ունեցող ընտանիքների թիվը: Գագիկ Ծառուկյանը շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել տարբեր ծրագրեր իրականացնելու համար, որոնցից 30 միլիոնը բաշխվել է տնակային ավաններում բնակվող ընտանիքներին, իսկ 10 միլիոնը՝ Շիրակ կենտրոնին՝ տնակներում բնակվող ընտանիքների համար վառելափայտ գնելու նպատակով: Սա հսկայական աշխատանք է, որը մի քանի օր շարունակ, առավոտից մինչ ուշ գիշեր, տասնյակ երիտասարդներ Գյումրիում իրականացրել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ: Եվ կատարված ահռելի աշխատանքը գնահատելու փոխարեն՝ փորձ է արվում նմանատիպ էժանագին միջոցներով ցեխ շպրտել բարեգործական այս հսկայածավալ նախաձեռնության վրա: Գիտեք՝ լավ կլիներ, որ մարդիկ մի քիչ ավելի բարի լինեին, կարողանային տեսնել լավ ու բարի գործը, քան թե վատաբանել ու սև կատու փնտրել այնտեղ, որտեղ այն իրականում չկա»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի կողմից Գյումրիին տրամադրված աջակցությունն անընդհատ է ու շարունակական: Տարվա ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ բնակարաններ է գնել և նվիրել դրանց անհրաժեշտությունն ունեցող ընտանիքներին, հազարավոր սննդի պարկեր են բաշխվել տնակային ավաններում, և նմանատիպ բազմաթիվ այլ ակցիաներ իրականացվել:

«Այնպես որ, ևս մեկ անգամ հորդորում եմ. որքան էլ որ բարդ է չարության ու մարդկային չկամության ֆոնին դա անել, այնուամենայնիվ, փորձեք մի փոքր ավելի բարի լինել»,-ասաց Տոնոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular