ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք որևէ կապ չունենք Գյուլենի հետ, մենք քեմալական ենք. ՌԴ դեսպանին սպանած թուրք ոստիկանի ընտանիքը խոսել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշի ընտանիքն ու ազգականները հարցազրույց են տվել լրատվամիջոցներին:

Մևլութի մայրը պատմել է, որ իր տղան շատ հանգիստ, լռակյաց ու ինքնամփոփ էր, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Այդ օրը զանգահարեց ինձ, ասաց. «Մայրիկ, ի՞նչ ես անում»: Ես էլ ասացի, որ հյուր եմ գնացել մեկի տուն, և հենց ազատվեմ՝ կզանգահարեմ իրեն: Նա էլ «Լավ, մայրիկ, Ալլահը թող քեզ պահապան լինի» ասաց և հեռախոսն անջատեց: Հետո երբ զանգահարեցի նրան՝ չկարողացա կապ հաստատել նրա հետ: Նրա հետ նույն տանը մնացող ընկերոջը զանգեցի, զանգը գնում էր, բայց վերցնող չկար», - պատմել է մայրը:

Մարդասպանի հորեղբոր տղան նշել է, որ Մևլութն ավելի կրոնապաշտ էր դարձել ոստիկանական ակադեմիա ընդունվելուց հետո:


«Ոստիկանական ակադեմիայում ուսումը սկսելուց ի վեր լսեցինք, որ նամազ է անում: Այդ ժամանակ ավելի ինքնամփոփ, չշփվող դարձավ», - պատմել է Բ. Ալթընթաշը:

Նա նաև հերքել է Թուրքիայի նախագահի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների այն պնդումները, թե Մևլութն ու իր ընտանիքը կապ ունեն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ:

«Մենք գյուլենականների հետ ոչ մի կապ չունենք, մենք քեմալական ընտանիք ենք», - հայտարարել է Բ. Ալթընթաշը:

«Երևի ոմանք նրան խաբել, ասել են, թե «հերոս կդառնաս»: Չգիտեմ, թե նրա ծնողների մտադրությունն ինչպիսին է, բայց մենք՝ որպես նրա ազգականներ, թաղման արարողությանը չենք մասնակցի: Դավաճանների համար հոգեհանգստի նամազ չի արվում մեզանում»,- ասել է ազգականը: 

Նշենք, որ Մևլութ Մերթ Ալթընթաշի մարմինը դիահերձարանից դեռ ոչ ոք չի տարել, 15 օրվա ընթացքում Ալթընթաշի ազգականներից որևէ մեկի չհայտնվելու դեպքում նրան կթաղեն ընդհանուր գերեզմանոցում:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular