ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Единая Россия» կուսակցության պատվիրակությունը կժամանի Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշ ժամանակ առաջ 1or.am կայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ռուսաստանում գործող «Единая Россия» կուսակցությունը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է Մոսկվա, որ համագործակցություն սկսեն, սակայն Հայաստանի դատարանները թույլ չեն տվել Ռոբերտ Քոչարյանին գնալ Մոսկվա, հավանաբար վախենում են Քոչարյանի PR-ից, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ Ռուսաստանի «Единая Россия» կուսակցության գլխավոր գործընկերներից մեկը։

Մեր տեղեկություններով՝ այս պահին էլ խոսակցություններ են գնում այն մասին, որ «Единая Россия» կուսակցության պատվիրակությունն է պատրաստվում ժամանել Հայաստան, այստեղ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ և ստորագրել «Հայաստան» դաշինքի և «Единая Россия» կուսակցության միջև պայմանագիրը։ Այս դեպքում ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ երկրի վարչապետը որևէ կերպ չեն կարող խանգարել այդ պայմանագրի ստորագրմանը:

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular