ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց շախմատն անդառնալի կորուստ կրեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 25-ին սրտի կաթվածիից հանկարծամահ է եղել հայ 52-ամյա աշխարհահռչակ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: 
Աշոտ Անաստասյանը 1993թ -ից միջազգային գրոսմայստեր էր: 
Աշոտ Անաստասյանը ՀՀ 8-ակի չեմպիոն էր, 6 անգամ ՀՀ հավաքականի կազմում մասնակցել է շախմատային օլիմպիադաներին, ՀՀ հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի թիմային չեմպիոն։ 
2016 թ հուլիսին աշխարհի վետերանների թիմային առաջնությունում ՀՀ հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձել է վետերան շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։ 
ՀայՄեդիա.am լրատվական կայքի և «Նարվա» շախմատի դպրոցի աշխատակազմը խորապես ցավում է այս անդառնալի կորստյան կապակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular