Հայոց շախմատն անդառնալի կորուստ կրեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 25-ին սրտի կաթվածիից հանկարծամահ է եղել հայ 52-ամյա աշխարհահռչակ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը:
Աշոտ Անաստասյանը 1993թ -ից միջազգային գրոսմայստեր էր:
Աշոտ Անաստասյանը ՀՀ 8-ակի չեմպիոն էր, 6 անգամ ՀՀ հավաքականի կազմում մասնակցել է շախմատային օլիմպիադաներին, ՀՀ հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի թիմային չեմպիոն։
2016 թ հուլիսին աշխարհի վետերանների թիմային առաջնությունում ՀՀ հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձել է վետերան շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։
ՀայՄեդիա.am լրատվական կայքի և «Նարվա» շախմատի դպրոցի աշխատակազմը խորապես ցավում է այս անդառնալի կորստյան կապակցությամբ: