ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորյա օրիգինալ թխվածքներ, որոնք կարող եք պատրաստել 15 րոպեում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամանորյա թխվածքներ պատրաստելը շատ ժամանակատար է, իսկ այս թխվածքները ատ հեշտ են պատրաստվում ու բավականին գեղեցիկ տեսք ունեն։ Փորձեք պատրաստել և կտեսնեք, որ դրա համար 15 րոպեն բավական է։

Շոկոլադե ռուլետ

Խմորի համար

Ձու- 10 հատ

Ալյուր- 150գր

Շաքարավազ- 200գր

Վանիլին- 2թ․ գդալ

 

Կրեմի համար

Յուղոտ սերուցք- 250մլ

Կակաոյի փոշի- 30գր

Շաքարի փոշի- 70գր

Շոկոլադե կարագային կրեմի համար

Շաքարի փոշի- 270գր

Կարագ- 270գր

Կաթ- 3ճ գդալ

Սպիտակ շոկոլադ- 175գր

1.      Հարել ձվի սպիտակուցը մինչև փրփուր դառնա, աստիճանաբար շաքարավազ ավելացնել ու շարունակել հարել։

2.      Հարել դեղնուցը մնացած շաքարավազի ու վանիլինի հետ։ Զանգվածը պետք է մեծանա ու սպիտակի։ Ավելացնել ալյուրն ու շարունակել հարել։ Աստիճանաբար խառնել սպիտակուցն ու դեղնուցը։

3.      Թավայի մեջ թուղթ դնել, լցնել խմորը ու դնել 180 աստիճան տաքացած վառարանը։ Թողնել 10-15 րոպե։

4.      Հանել, պոկել թուղթն ու ռուլետի պես փաթաթել։

5.      Շոկոլադե կարագային կրեմի համար շոկոլադը  հալեցնել և սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի։

6.      Կրեմի համար հարել շաքարի փոշին կակաոյի ու սերուցքի հետ։

7.      Ռուլետը զգուշությամբ բացել, շոկոլադե կրեմ քսել, ամեն ծայրից 2սմ առանց կրեմի թողնել, վերևից կրեմով պատել։

8.      Զարդարել։

 

Տորթ «Ձնեմարդ»

Ձու- 3 հատ

Ալյուր- 3 բաժակ

Շաքարավազ- 1 բաժակ

Կարագ- 150գր

Վանիլին- 1 տուփ

Աղ- 1/2թ գդալ

Սոդա- 1/2թ գդալ

Կրեմի համար

Յուղոտ թթվասեր- 500գր

Շաքարավազ- 1 բաժակ

1.      Խառնել ձուն ու շաքարավազը մինչը փրփուր դառնա։ Ավելացնել հալեցրած ու սառեցրած կարագը, խառնել, ավելացնել ալյուրը, սոդան, աղը, շաքարավազը, խմոր հունցել։

2.      180 աստիճան տաքացած վառարանում թողնել 30-40 րոպե։  Թողել, որ սառչի ու կորժը4սմ քառակուսիների բաժանել։

3.      Կրեմի համար հարել թթվասերն ու շաքարավազը։

4.      Ամեն կտորը թաթախել կրեմի մեջ, դնել տափակ ափսեին ու ձնեմարդու տեսք տալ։

5.      Զարդարել կոկոսի փոշիով ու չամիչով։

 

Բարի ախորժակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular