Ամանորյա օրիգինալ թխվածքներ, որոնք կարող եք պատրաստել 15 րոպեում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմանորյա թխվածքներ պատրաստելը շատ ժամանակատար է, իսկ այս թխվածքները ատ հեշտ են պատրաստվում ու բավականին գեղեցիկ տեսք ունեն։ Փորձեք պատրաստել և կտեսնեք, որ դրա համար 15 րոպեն բավական է։
Շոկոլադե ռուլետ
Խմորի համար
Ձու- 10 հատ
Ալյուր- 150գր
Շաքարավազ- 200գր
Վանիլին- 2թ․ գդալ
Կրեմի համար
Յուղոտ սերուցք- 250մլ
Կակաոյի փոշի- 30գր
Շաքարի փոշի- 70գր
Շոկոլադե կարագային կրեմի համար
Շաքարի փոշի- 270գր
Կարագ- 270գր
Կաթ- 3ճ գդալ
Սպիտակ շոկոլադ- 175գր
1. Հարել ձվի սպիտակուցը մինչև փրփուր դառնա, աստիճանաբար շաքարավազ ավելացնել ու շարունակել հարել։
2. Հարել դեղնուցը մնացած շաքարավազի ու վանիլինի հետ։ Զանգվածը պետք է մեծանա ու սպիտակի։ Ավելացնել ալյուրն ու շարունակել հարել։ Աստիճանաբար խառնել սպիտակուցն ու դեղնուցը։
3. Թավայի մեջ թուղթ դնել, լցնել խմորը ու դնել 180 աստիճան տաքացած վառարանը։ Թողնել 10-15 րոպե։
4. Հանել, պոկել թուղթն ու ռուլետի պես փաթաթել։
5. Շոկոլադե կարագային կրեմի համար շոկոլադը հալեցնել և սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի։
6. Կրեմի համար հարել շաքարի փոշին կակաոյի ու սերուցքի հետ։
7. Ռուլետը զգուշությամբ բացել, շոկոլադե կրեմ քսել, ամեն ծայրից 2սմ առանց կրեմի թողնել, վերևից կրեմով պատել։
8. Զարդարել։
Տորթ «Ձնեմարդ»
Ձու- 3 հատ
Ալյուր- 3 բաժակ
Շաքարավազ- 1 բաժակ
Կարագ- 150գր
Վանիլին- 1 տուփ
Աղ- 1/2թ գդալ
Սոդա- 1/2թ գդալ
Կրեմի համար
Յուղոտ թթվասեր- 500գր
Շաքարավազ- 1 բաժակ
1. Խառնել ձուն ու շաքարավազը մինչը փրփուր դառնա։ Ավելացնել հալեցրած ու սառեցրած կարագը, խառնել, ավելացնել ալյուրը, սոդան, աղը, շաքարավազը, խմոր հունցել։
2. 180 աստիճան տաքացած վառարանում թողնել 30-40 րոպե։ Թողել, որ սառչի ու կորժը4սմ քառակուսիների բաժանել։
3. Կրեմի համար հարել թթվասերն ու շաքարավազը։
4. Ամեն կտորը թաթախել կրեմի մեջ, դնել տափակ ափսեին ու ձնեմարդու տեսք տալ։
5. Զարդարել կոկոսի փոշիով ու չամիչով։
Բարի ախորժակ