ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները պարզել են սոցիալական ցանցերի գլխավոր վտանգը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սոցիալական ցանցերում գրանցված մարդիկ, որոնք փորձում են այնտեղ ոչ բնորոշ վարք ցուցադրել, սթրեսի հակում ունեն և ձգտում են մեկուսացած կյանքով ապրել, պարզել են Թասմանիայի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտություններ են կատարել Facebook-ում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cyberpsychology, Behavior և Social Networking ամսագրերում:

Գիտնականների խոսքով, նրանց նպատակն էր գնահատել սոցիալական ցանցերում ալտեր-էգոյի օգտագործման պարագայում ծագող հետևանքները: Հեղինակները համեմատել են օգտատերերի իրական և վիրտուալ ինքնությունները, սոցիալական կապվածության և հոգեբանական բարեկեցության աստիճանը, տագնապի, սթրեսի և դեպրեսիայի մակարդակը:

Հարցմանը մասնակցել է 164 մարդ, որոնք հարցաթերթեր են լրացրել, հաղորդում է lenta.ru-ն: Այժմ Երկիր մոլորակի բնակչության քանակը կազմում է 7,4 մլրդ մարդ, իսկ Facebook-ում ակտիվ օգտատերերը կազմում են 1,7 մլրդ:

Գիտնականները կարծում են, որ հատուկ մեթոդների մշակման պարագայում, որոնք թույլ կտան սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց նույն վարքը դրսևորել և՛ իրական կյանքում, և՛ Facebook-ում, սթրեսի մակարդակը կնվազի:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular