Գիտնականները պարզել են սոցիալական ցանցերի գլխավոր վտանգը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍոցիալական ցանցերում գրանցված մարդիկ, որոնք փորձում են այնտեղ ոչ բնորոշ վարք ցուցադրել, սթրեսի հակում ունեն և ձգտում են մեկուսացած կյանքով ապրել, պարզել են Թասմանիայի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտություններ են կատարել Facebook-ում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cyberpsychology, Behavior և Social Networking ամսագրերում:
Գիտնականների խոսքով, նրանց նպատակն էր գնահատել սոցիալական ցանցերում ալտեր-էգոյի օգտագործման պարագայում ծագող հետևանքները: Հեղինակները համեմատել են օգտատերերի իրական և վիրտուալ ինքնությունները, սոցիալական կապվածության և հոգեբանական բարեկեցության աստիճանը, տագնապի, սթրեսի և դեպրեսիայի մակարդակը:
Հարցմանը մասնակցել է 164 մարդ, որոնք հարցաթերթեր են լրացրել, հաղորդում է lenta.ru-ն: Այժմ Երկիր մոլորակի բնակչության քանակը կազմում է 7,4 մլրդ մարդ, իսկ Facebook-ում ակտիվ օգտատերերը կազմում են 1,7 մլրդ:
Գիտնականները կարծում են, որ հատուկ մեթոդների մշակման պարագայում, որոնք թույլ կտան սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց նույն վարքը դրսևորել և՛ իրական կյանքում, և՛ Facebook-ում, սթրեսի մակարդակը կնվազի: