ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անեկդոտներ Նոր տարվա թեմայով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կինը հյուրընկալության գնացած է լինում։ Վերադառնալով տուն՝ պատմում է ամուսնուն.
- Շատ լավ երեկո անցկացրինք։ Տանտերերը խնդրեցին, որ ես երգեմ, համաձայնեցի։
Ամուսինը. – Ճիշտ էլ արել ես։ Ես դրանց հեչ չեմ սիրում։


*  *  *
Եթե առավոտ վաղ  բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն տոնը ստացվել է…


*  *  *
Նոր տարուց հետո հանդիպում են երկու ընկեր.
-    Հը՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
-    Դե, վատ չէր, իսկ դու՞:
-    Չգիտեմ, դեռ չեն պատմել:


*  *  *
Հարց. Ո՞րն է միայնակությունը` բառիս բուն իմաստով.
«Երբ Նոր տարուն քեզ շնորհավորում է միայն նախագահը հեռուստացույցով»:


*  *  *
- Ձյունանու’շ, ինչու՞  եք քայլում մերկ կրծքերով:
- Իմ Ձմեռ պապը մորուքն է ինչ-որ տեղ կորցրել:
- Հետո՞ ինչ:
- Դե, որպեսզի ոչ ոք չնկատի…


*  *  *
Նոր տարվա տոնակատարության երեկո է: Մի կին ասում է հարևան սեղանակցուհուն.
-    Ինձ թվում է` մենք մի անգամ արդեն միասին դիմավորել ենք Նոր տարի 12 տարի առաջ.
-    Իսկապե՞ս:  Ինչ-որ չեմ հիշում…
-    Ինձ մոտ էլ տեսողական հիշողությունը վատ է, բայց այ հագուստների առումով` անթերի է…
                                                                   


*  *  *
-    Հայրիկ, գուշակիր, թե որ գնացքն է ամենից շատ ուշանում:
-    Չգիտեմ, տղաս, ո՞րը:
-    Այն գնացքը, որը դու խոստացել էիր նվիրել նախանցյալ տարի…


*  *  *
«...Նորից գալիս է հերթական ինչ-որ անասունի տարի… մինչդեռ ինչքան լավ կլիներ ապրել մարդավարի¦:


*  *  *
Որդին հարցնում է միայնակ մորը.
-    Մայրիկ, մայրիկ, իսկ ո՞վ է իմ հայրիկը:
-    Ձմեռ պապը ,- չարացած պատասխանում է մայրը:
-    Ո՞նց  էդպես , - զարմանում է տղան:
-    Եկավ գիշերը, արեց իր նվերը, ու դրանից հետո ոչ ոք նրան չի տեսել…

 

*  *  *
Հրեական Ձմեռ պապը.
-    Բարև-բարև երեխաներ, գնեք դուք պես-պես նվերներ…

 


*  *  *
Ծննդատան սենյակներից մեկն է: Այցի է գալիս պրոֆեսորը… Հարցեր, պատասխաններ… Պարզվում է` բոլորը պատրաստվում են ծննդաբերել նույն օրը` հոկտեմբերի մեկին: Պրոֆեսորը զարմացած է:
Նրան բացատրում են.
-    Դե-ե, մենք Նոր տարին նույն ընկերախմբով ենք դիմավորել…


*  *  *
- Ձմեռ պապիկ, շնորհակալություն նվերի համար:
- Չարժե, մանրուք է: Շնորհակալության կարիք չկա:
- Ես էլ եմ էդպես մտածում, ուղղակի մայրիկն է պահանջել, որ  ասեմ…


*  *  *
Ամանորյա սեղանի շուրջը.
-    Ինչու՞ ես դու ամեն անգամ խմելուց հետո աչքերդ փակում:
-    Է-է, պարզապես կնոջս խոստացել եմ, որ նոր տարվա մեջ աչքս օղու երես չի տեսնելու:


*  *  *
Կինը ամուսնուն.
-    Ո՞նց չես ամաչում, ո՞նց կարելի է` Նոր տարվա գիշերը մարդը գնա սրճարան ու չվերադառնա: Ամբողջ գիշեր աչք չեմ փակել…
-    Էհ, գիտես թե ես փակե՞լ եմ…


*  *  *
- Ահա և քո նոր տարվա նվերը,- ասում է հայրը` որդուն  հանձնելով մի կիթառ:
- Վայ, մերսի,- ասում է որդին շնորհակալանքով:- Մի րոպե, բայց ինչու՞ է այն առանց լարերի:
- Ամեն ինչ իր հերթով, տղաս: Այ երբ կսովորես նվագել, այն ժամանակ էլ լարերը կգնենք:


*  *  *
Ձմեռ պապը գալիս է հոգեբանի մոտ ու ասում.
-    Օգնեք ինձ, ես ինքս ինձ չեմ հավատում:


*  *  *
Զրուցում են երկու նորապսակ կին.
-     Դե՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
-    Նվերի պես:
-    Այսի՞նքն...
-    Ամբողջ գիշեր տոնածառի տակ թավալ էի գալիս… Արամը գրգռվել էր…


*  *  *
Հայտարարություն թերթում.
«Տիկնա’յք և պարոնա’յք, դարձրեք Նոր տարին անմոռանալի ձեր երեխաների համար, հրավիրեք ձեր տուն Ձմեռ պապին»:
Հ.Գ. «Պարոնայք, հաճույքից մի զրկեք նաև ձեզ, հրավիրեք Ձեզ մոտ Ձյունանուշիկի: Պատվիրել` ….. հեռախոսահամարով»:


*  *  *
Նոր տարվա գիշերը մայրիկը իր փոքրիկ տղային համոզում է, որ պառկի քնելու.
Նայիր հեռուստացույցով, տես «տյոտյաներն» էլ են այնտեղ հանվում…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular