Անեկդոտներ Նոր տարվա թեմայով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿինը հյուրընկալության գնացած է լինում։ Վերադառնալով տուն՝ պատմում է ամուսնուն.
- Շատ լավ երեկո անցկացրինք։ Տանտերերը խնդրեցին, որ ես երգեմ, համաձայնեցի։
Ամուսինը. – Ճիշտ էլ արել ես։ Ես դրանց հեչ չեմ սիրում։
* * *
Եթե առավոտ վաղ բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն տոնը ստացվել է…
* * *
Նոր տարուց հետո հանդիպում են երկու ընկեր.
- Հը՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
- Դե, վատ չէր, իսկ դու՞:
- Չգիտեմ, դեռ չեն պատմել:
* * *
Հարց. Ո՞րն է միայնակությունը` բառիս բուն իմաստով.
«Երբ Նոր տարուն քեզ շնորհավորում է միայն նախագահը հեռուստացույցով»:
* * *
- Ձյունանու’շ, ինչու՞ եք քայլում մերկ կրծքերով:
- Իմ Ձմեռ պապը մորուքն է ինչ-որ տեղ կորցրել:
- Հետո՞ ինչ:
- Դե, որպեսզի ոչ ոք չնկատի…
* * *
Նոր տարվա տոնակատարության երեկո է: Մի կին ասում է հարևան սեղանակցուհուն.
- Ինձ թվում է` մենք մի անգամ արդեն միասին դիմավորել ենք Նոր տարի 12 տարի առաջ.
- Իսկապե՞ս: Ինչ-որ չեմ հիշում…
- Ինձ մոտ էլ տեսողական հիշողությունը վատ է, բայց այ հագուստների առումով` անթերի է…
* * *
- Հայրիկ, գուշակիր, թե որ գնացքն է ամենից շատ ուշանում:
- Չգիտեմ, տղաս, ո՞րը:
- Այն գնացքը, որը դու խոստացել էիր նվիրել նախանցյալ տարի…
* * *
«...Նորից գալիս է հերթական ինչ-որ անասունի տարի… մինչդեռ ինչքան լավ կլիներ ապրել մարդավարի¦:
* * *
Որդին հարցնում է միայնակ մորը.
- Մայրիկ, մայրիկ, իսկ ո՞վ է իմ հայրիկը:
- Ձմեռ պապը ,- չարացած պատասխանում է մայրը:
- Ո՞նց էդպես , - զարմանում է տղան:
- Եկավ գիշերը, արեց իր նվերը, ու դրանից հետո ոչ ոք նրան չի տեսել…
* * *
Հրեական Ձմեռ պապը.
- Բարև-բարև երեխաներ, գնեք դուք պես-պես նվերներ…
* * *
Ծննդատան սենյակներից մեկն է: Այցի է գալիս պրոֆեսորը… Հարցեր, պատասխաններ… Պարզվում է` բոլորը պատրաստվում են ծննդաբերել նույն օրը` հոկտեմբերի մեկին: Պրոֆեսորը զարմացած է:
Նրան բացատրում են.
- Դե-ե, մենք Նոր տարին նույն ընկերախմբով ենք դիմավորել…
* * *
- Ձմեռ պապիկ, շնորհակալություն նվերի համար:
- Չարժե, մանրուք է: Շնորհակալության կարիք չկա:
- Ես էլ եմ էդպես մտածում, ուղղակի մայրիկն է պահանջել, որ ասեմ…
* * *
Ամանորյա սեղանի շուրջը.
- Ինչու՞ ես դու ամեն անգամ խմելուց հետո աչքերդ փակում:
- Է-է, պարզապես կնոջս խոստացել եմ, որ նոր տարվա մեջ աչքս օղու երես չի տեսնելու:
* * *
Կինը ամուսնուն.
- Ո՞նց չես ամաչում, ո՞նց կարելի է` Նոր տարվա գիշերը մարդը գնա սրճարան ու չվերադառնա: Ամբողջ գիշեր աչք չեմ փակել…
- Էհ, գիտես թե ես փակե՞լ եմ…
* * *
- Ահա և քո նոր տարվա նվերը,- ասում է հայրը` որդուն հանձնելով մի կիթառ:
- Վայ, մերսի,- ասում է որդին շնորհակալանքով:- Մի րոպե, բայց ինչու՞ է այն առանց լարերի:
- Ամեն ինչ իր հերթով, տղաս: Այ երբ կսովորես նվագել, այն ժամանակ էլ լարերը կգնենք:
* * *
Ձմեռ պապը գալիս է հոգեբանի մոտ ու ասում.
- Օգնեք ինձ, ես ինքս ինձ չեմ հավատում:
* * *
Զրուցում են երկու նորապսակ կին.
- Դե՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
- Նվերի պես:
- Այսի՞նքն...
- Ամբողջ գիշեր տոնածառի տակ թավալ էի գալիս… Արամը գրգռվել էր…
* * *
Հայտարարություն թերթում.
«Տիկնա’յք և պարոնա’յք, դարձրեք Նոր տարին անմոռանալի ձեր երեխաների համար, հրավիրեք ձեր տուն Ձմեռ պապին»:
Հ.Գ. «Պարոնայք, հաճույքից մի զրկեք նաև ձեզ, հրավիրեք Ձեզ մոտ Ձյունանուշիկի: Պատվիրել` ….. հեռախոսահամարով»:
* * *
Նոր տարվա գիշերը մայրիկը իր փոքրիկ տղային համոզում է, որ պառկի քնելու.
Նայիր հեռուստացույցով, տես «տյոտյաներն» էլ են այնտեղ հանվում…