ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանի համար մեր գերիները գոյություն չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսում է հայ ռազմագերիների մասին՝ նշելով, որ այդ տղաները զենքը դրել ու փախել են, իր համար այլևս չկան։ Այս տեսանյութը մեծ աղմուկի պատճառ է դարձել: Հասարակական տարբեր գործիչներ արդեն պահանջում են Ալեն Սիմոնյանին հեռացնել ԱԺ նախագահի պաշտոնից ու զրկել պատգամավորական մանդատից ու ասում են, որ դա պետք է նախաձեռնի հենց իշխող քաղաքական թիմը: Այս ամենի մասին զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Անդրադառնալով տեսանյութին Լարիսա Ալավերդյանը ասաց․ «Ես կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Այդ տեսանյութը ցույց է տալիս Ալեն Սիմոնյանի վերաբերմունքն այդ անձանց մասին և պարզվում է, որ ՀՀ «Հպարտ» քաղաքացի Ալեն Սիմոնյանի համար մեր գերիները գոյություն չունեն։ Գերիների հանդեպ նման վերաբերմունք եղել է միայն Ստալինի ժամանակ, երբ հստուկ հրաման էր եղել, որ գերեվարված անձանց պատերազմի ավարտից հետո անմիջապես ուղարկելու են Սիբիր։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ցույց է տալիս այն վերաբերմունքը, որը տոտալիտար իշխանությունը ցուցաբերում էր գերի ընկած մարդկանց։ Ինչ վերաբերում է այս անձին, ապա տպավորություն է, թե նա, Ալիևի հետ միասին, ոտնահարում է բոլոր այն նորմերը, որոնք շարադրված են Միջազգային մարդասիրական իրավունքի կոնվենցիաներով։ Ամենամղձավանջային երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որի զինվորները հայտնվել են գերության մեջ, կարող է այդպիսի հայտարարություն անել»։

Հատկանշական է այն, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը անդրադառնալով գերիների մասին հարցադրմանը նշել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի պատշաճ հետաքննվի գերեվարման յուրաքանչյուր դեպք: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular