Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկանխիկ գործարքների միջնորդավճարներն անպայմանորեն գնաճի վրա ազդեցություն են թողնելու. Նաիրի Սարգսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին»  օրենքի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները։ Կետերից մեկում անդրադարձ է կատարվել անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարներին: Նշվում է, որ ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում: Ընդ որում՝ բանկերն ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է միայն սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: 

«Աուդիտորների Պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի մեկնաբանությունը միանշանակ սխալ է.

«Երբևէ չկա այդպիսի բան, որ բիզնեսն է վճարում: Շատ դեպքերում բիզնեսը կարող է, մրցակցությունից ելնելով, ինքը վճարել, բայց սովորաբար նմանատիպ բոլոր ծախսերը ներառվում են վաճառվող ապրանքների և ծառայությունների արժեքի մեջ: Օրինակ՝ կարող են ինչ-որ ապրանքատեսակից լինել 30 ներկրողներ կամ Հայաստանում արտադրող տնտեսվարողներ, որոնք մրցակցությանը դիմակայելու համար անընդհատ գների նվազեցում իրականացնեն և այդ ծախսն իրենց սպասարկեն: Բայց ապրանքների գերակշիռ մեծամասնության մեջ դրանք ներառվելու են արժեքի մեջ, և դա անպայմանորեն գնաճի վրա ազդեցություն է թողնելու: 

Մեծ ռիսկեր կան կապված նաև անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները բանկերի կողմից սահմանելու մեջ: Սա այն ռիսկն է, որ անպայման լինելու է: Բանկերն առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և իրենք են որոշում կայացնում իրենց շահութաբերության մասով, այս դեպքում որևէ մեկը չի կարող միջամտել: Իսկ եթե նույնսիկ ԿԲ-ն սահմանի առավելագույն տոկոսադրույքներ կամ սահմանաչափեր, այս դեպքում մենք չպետք է վստահությունը դնենք դրա վրա, որովհետև ԿԲ-ի այս խորհուրդը կարող է առաջիկա մեկ տարվա ընթացքում առավելագույն 5 տոկոս սահմանեն, որն արդեն շատ է:Եվ հետո, ինչու՞ ենք մենք ժողովրդի բացառիկ իրավունքը վերապահում ԿԲ-ի ինչ-որ մարդկանց, որոնք կարող են արկածախնդիր որոշումներ կայացնել, որոնցից տուժի ամբողջ բնակչությունը: Պետությունը, որը բացառապես պետք է ներկայացնի ժողովրդի շահերը, իրավունք չունի այդ գործառույթը պատվիրակելու որևէ առևտրային ընկերության, որովհետև առևտրային ընկերությունը ենթադրում է շահույթ հետապնդելու նպատակ, իսկ հանուն շահույթի չկան արդեն կանոնակարգումներ, թե ինչը կլինի բարոյական նորմերի սահմանազանցում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Սարգսյանի խոսքով՝ ուժի մեջ մտած օրենքում նմանատիպ ռիսկերի օրինակները բազմաթիվ են.

«Իսկ ԿԲ-ն անդրադարձե՞լ է, օրինակ, տրանսպորտային միջոցների կամ բնակարանների առքուվաճառքի դեպքերին: Չէ՞ որ այնտեղ էլ ՀՀ ռեզիդենտների միջև վճարումը տեղի է ունենում հայկական դրամով, իսկ խնայողությունները Հայաստանում պահվում են արտարժույթով՝ մասնավորապես դոլարով: Եթե այսօրվա փոխարժեքով ենք դիտարկում, ապա անձը պետք է իր խնայողությունը դրամի փոխարկելու համար 410 կամ 412 դրամով փոխարկի, որովհետև բանկերը սովորաբար ամենաանբարենպաստ փոխարժեքն են տալիս, իսկ շահառուին վճարելու համար ինքը պետք է 422 դրամով վճարի: Այսինքն՝ մոտավորապես 10-12 դրամով քաղաքացին տուժելու է, իսկ բանկերը հարաստանալու են: Եվ քանի որ ԿԲ-ն շահագրգիռ հաստատություն է համարվում այս ամենի մեջ, իր մեկնաբանությունները կարելի է պարզապես չլսել այս պարագայում:

Երկրորդ խնդիրը՝ օրենքով ստիպում են ֆիզիկական անձանց գումարները տանել պահել բանկում, որի համար տոկոս չեն ստանում: Այլ հավասար պայմանների դեպքում նրանք դա որպես ավանդ էին ներդնում, և բանկերը շահագրգռված էին բարձր տոկոսադրույքով ավանդների ներգրավման համար: Դուրս է գալիս, որ ֆիզիկական անձն այլևս ավանդի դիմաց տոկոս չի ստանալու, բայց այդ տոկոսը բանկն ավելի թանկ իր վրա վաճառելու է՝ ավելի բարձր տոկոսադրույքով վարկերի տեսքով»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное