Ինչո՞ւ է լավ մերկ քնելը․ 8 հիմնավոր պատճառ, որոնք իմանալուց հետո Դուք ևս մերկ կքնեք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄասնագետներն ապացուցում են, որ մերկ քնելն օգտակար է: Ներկայացնում ենք 8 պատճառ, թե ինչու է լավ մերկ քնելը:
1. Ավելի լավ կհանգստանաք
2. Կարգին վիճակ «ներքևի մասում»
Կիպ ներքնազգեստ կրելը քնած ժամանակ ուղղակիորեն նպաստում է բակտերիաների բազմացմանը և նույնիսկ կարող է վարակների առաջացման հանգեցնել: Վատ չի լինի, եթե ինտիմ օրգաններին մի քիչ ազատություն տաք:
3. Ձեր երկրորդ կեսն ուրախ կլինի
Այդ քայլը կմտերմացնի ձեզ: Դա միաժամանակ գրգռում է երևակայությունը և զգացողություն է պարգևում, որ դուք մեկ ամբողջություն եք:
4. Ավելի հեշտ կլինի արթնանալ
Ավելի հեշտ է մերկ արթնանալ, քան հարմարավետ տաք գիշերազգեստով: Ավելի մաքուր կզգաք, քանի որ չեք քրտնի:
5. Կնիհարեք
Առանց հագուստի մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր կլինի, ինչը կօգնի արագացնել նյութափոխանակությունը և ավել շատ կալորիաներ այրել:
6. Ավելի հարմար է
Հաճախ գիշերն արթնանում ենք, քանի որ գիշերազգեստը սեղմել է մաշկը, կամ ինչ-որ տեղ քոր է գալիս: Եթե հրաժարվեք հաստ գիշերազգեստից, ավելի հանգիստ կքնեք օդի շրջանառության շնորհիվ:
7. Կփայլեք
Սա դժվար է բացատրել, բայց լրիվ մերկ քնող մարդիկ առավոտյան ավելի լավ տեսք են ունենում՝ ավելի թարմ և հանգստացած:
8. Նվազեցնում է սթրեսը
Ձեզ ավելի հանգիստ և թուլացած կզգաք: Վերջիվերջո, այդպես կարող եք մեծացնել ձեր ինքնավստահությունը: