Տոյվո Կլաարը Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը «հուսադրող» է անվանել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվելի վաղ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են։
Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը, էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։
Քննարկվել է նաեւ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։