ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 մարտ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գրենադա՝ Հեղափոխության օր, Կանադա՝ Քաղաքացիների տոն, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգ՝ Պլուտոնի օր, Թաիլանդ՝ Փղերի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1797- Աղա-Մուհամմադը գրավել է Շուշին և սպանվել Շուշվա բերդում:
1823- Կարինում կնքվել է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվել է Թուրքիային:
1897— ծնվել է հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը։
1908- վարարած Գետառ գետը մեծ վնասներ է գործել Երևանում։
1913— ծնվել է արձակագիր, թարգմանիչ Պարույր Ջոթյանը։
1938 —ԽՍՀՄ-ում ռուսաց լեզուն մտցվել է որպես բոլոր դպրոցների դպրոցական ծրագրի պարտադիր առարկա։
1955 –վախճանվել է բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական–քաղաքական գործիչ Արտաշես Աբեղյանը։
1954 —ստեղծվել է ԽՍՀՄ-ի Պետական Անվտանգության Կոմիտեն՝ ՊԱԿ-ը։
1959 - վախճանվել է մաթեմատիկոս Աշոտ Տեր-Մկրտչյանը։
1993 - վախճանվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։
1995-ադրբեջանական ՕՄՕՆ-ը Ռավշան Ջավադովի ղեկավարությամբ ապստամբություն է բարձրացրել Բաքվում, արդյունքում ՕՄՕՆ-ի գրասենյակը վերցվել է գրոհով, իսկ Ջավադովը և 50 ՕՄՕՆ-ականներ զոհվել են։
2006- «Ա1+»-ը վտարվել է զբաղեցրած տարածքից պատճառաբանությամբ, որ Ազգային ակադեմիան տեղավորելու տեղ չունի Լեզվի ինստիտուտին։
2008-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերվել են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:
- ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանը:
2013- Երևանի Երիտասարդական մետրոյի գետնանցումում գտնվող Երևանի գրքի ամենամեծ շուկան փակվել է գետնանցման վերանորոգման պատճառով։
2019-Քաղաքապետրանը սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը դրանց աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել:
2022- տեղի է ունեցել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1719 —վախճանվել է գերմանացի ալքիմիկոս Իոհանն Ֆրիդրիխ Բյոտտգերը, որը հայտնագործել է ճենապակու գաղտնիքը։
1720 —ծնվել է շվեյցարացի բնախույզ և փիլիսոփա Շարլ Բոննեն, որը հայտնագործել է պարտենոգենեզի երևույթը։
1733 —ծնվել է անգլիացի հոգևորական, փիլիսոփա-մատերիալիստ և քիմիկոս Ժոզեֆ Պրիստլին, որը հայտնագործել է թթվածինը և ամոնիակը։
1781— Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրան մոլորակը։
1797— Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի է ունեցել «Մեդեա» օպերայի պրեմիերան։
1852 —Նյու-Յորքյան «NY Lantern Weekly» թերթը առաջին անգամ հրատարակել է Քեռի Սեմի պատկերը։
1881 — Պետերբուրգի Եկատերինյան ջրանցքի մոտ նետված ռումբից մահացու վիրավորվել է Ռուսաստանի ցար Ալեքսանդր 2-րդը։ Ռումբը նետել էր նարոդովոլցի Իգնատի Գրինևիցկին։
1900 — ծնվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը։
1913 –ծնվել է ռուս գրող Սերգեյ Միխալկովը։
1917 —Պետերբուրգում լույս է տեսել «Պետերբուրգի բանվորների և զինվորների դեպուտատների նորություններ» թերթի առաջին համարը (ներկայումս «Известия»)։
1920 —Մուրմանսկը Կարմիր բանակի կողմից ազատագրվել է սպիտակգվարդիականներից և ամերիկա-անգլիական ինտերվենտներից։
1921— Մոնղոլիան (նախկինում Արտաքին Մոնղոլիա) հայտարարել է իր անկախությունը Չինաստանից։
1925 —ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում արգելվել է դասավանդել Դարվինի էվոլուցիայի տեսությունը։
1967 - ծնվել է կոլումբիացի ֆուտբոլիստ, պաշտպան Անդրես Էսկոբարը, որի սպանության պատճառ է դարձել Աշխարհի առաջնությունում նրա ինքնագոլը։
1971 - վախճանվել է վրացի խորհրդային դերասան Սերգո Զաքարիաձեն։
1974 - ծնվել է գերմանական Դի Հեփի ռոք-խմբի երգչուհի Մարտա Յանդովան։
1979 —գործողության մեջ է մտել Եվրոպական դրամական համակարգը։
1988-բացվել է ամենաերկար ստորջրյա թունելը՝ Սէյկանը (53,85 կմ, Ճապոնիա, Հոնսյու — Հոկայդո կղզիները կապող)։
1989— Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնել են համաշխարհային սարդոստայնը` (WWW)։
2004— Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվել է իր հրաժեշտի համերգը։
Կ.Խաչիկյան