Ռուսաստանում ամուսինները հում սննդի դիետայի պատճառով սովամահ են արել 2-ամյա դստերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանաբնակ 35-ամյա Սվետլանան և 36-ամյա Դենիսը, սպանել են իրենց սեփական երեխային։
Ինչպես գրում է Shot տելեգրամյան ալիքը, նրանք որոշել են երրորդ դստերը կերակրել հում սննդի սկզբունքներով և նրա սննդակարգից բացառել են միսը, ձուկը, ձուն, կաթը և այլ մթերքները։ Երեխան ստացել է միայն բանջարեղեն, մրգեր և «կենդանի յուղեր»:
Արդյունքում՝ երեխայի մոտ առաջացել է սննդային խրոնիկական խանգարում և անեմիա։
Հաղորդվում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց երկու տարեկան դուստրը սկսել է ակնհայտ առողջական խնդիրներ ունենալ, ծնողները սկզբունքորեն հրաժարվել են նրան հիվանդանոց տեղափոխելուց և բուժել են տանը։ Աղջիկը հիվանդացել է և երկու օր անց մահացել։
Նշվում է, որ զույգը Ռուսաստանում հայտնի ծոմապահության մասնագետ Դմիտրի Լապշինովի երկրպագուներն էին։