ՌԴ փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել է Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հոկտեմբերի 20-ին Բաքվում խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Շարիֆովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները՝ շեշտադրելքվ երկկողմ ընթացիկ օրակարգի ակտուալ հարցերը։
Քննարկվել են քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթներին համապատասխան։