Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է՝ հերթական պատերազմը կազմակերպվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն զարմացրել քաղաքագետ Արա Պապյանին: Նրա կարծիքով՝ սա ոչ թե պարտադրվեց ժողովրդին, այլ առան նրան:

«Ու հիմա, եթե սկսեն բողոքել, թե վատ են ապրում,  կասեմ՝ սա քո ընտրությունն է, ոչ թե իմը: Ա'յ, որ իշխանության մերձավորները Թուրքիայից լոլիկ են ներմուծում, վերաձևակերպում,  արտահանում են Ռուսաստան ու խփում են այստեղի լոլիկ արտադրողի գործին,  թող գնա գյուղացին մտածի դրա մասին, որ 5000 դրամով ծախվում է: Ասում են՝ մեր գյուղի տղեն է, ու ընտրում են: Հա, դե գնա՛, քո գյուղի տղեն քեզ հաց է տալո՞ւ: Կամ, թե քո երեխեքն են բանակ գնալու, որտեղից զենքն ու վառելիքը գողացվում է: Մտածե՛ք դրա մասին: Շատերին թվում է, թե իրենք պետք է մեկին աջակցեն, ուրիշներն էլ գնան իրենց համար «դոշ» տան: Նման բան չի լինում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Պապյանը՝ ցավով նշելով, որ  այսօր ժողովրդի պայքարի միակ ձևը արտագաղթն է:

«Մարդ գիտեմ՝ այստեղ շատ բարձր աշխատավարձ էր ստանում, բայց հեռացավ երկրից՝ ասելով որ իրեն  էշի տեղ են դնում»,-հայտնեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ընդդիմության պարտության պատճառներին՝ նկատեց.

«Դա առաջին հերթին գալիս էր Ընտրական օրենսգրքից: Ռեյտինգային համակարգով չի կարող որևէ ընդդիմություն հաղթել: Սա սարքած է ամենաշատ փող ու իշխանություն ունեցողի համար: Մարդը գնում փող է ծախսում, քարոզչություն է անում, բայց ուրիշի համար է ձայն բերում: Այս ԸՕ-ն ՀՀԿ-ին հնարավորություն տվեց մի ընտրատեղամասում  15 թեկնածու առաջադրել: Բա ո՞նց էին նրանց դեմ պայքարելու: Ամեն մեկն ասում է մի գյուղ կասֆալտեմ, բա դու ի՞նչ պետք է ասես: Ժողովուրդն էլ ըստ երևույթին, ինչպես ամբողջ աշխարհում, ասում է նաղդը պոկեմ:Տեսե՛ք, ո՞վ է ամենաշատ ձայնը հավաքել.Սամվել Ալեքսանյանը, ով փող, լավաշ է տվել: Եթե մարդկանց ամբողջ նպատակը 2 լավաշ ձրի ստանալն է, ի՞նչ ասես: Նրանք չեն գիտակցում, որ կառավարման ձևից կախված է նրանց բարեկեցությունը»:

Հարցին՝ գուցե չկար այն ուժը, որին ժողովուրդը կվստահեր, Արա Պապյանը պատասխանեց.

«Իհարկե՝ չկար: Իշխանությունը թույլ չի տալիս, որ այն ձևավորվի: Այդքան միամիտ չէ: Հենց մեկը սկսում է մի քիչ խոսել, թպրտալ, սկսում են վարկաբեկել, սուտ լուրեր տարածել ու դու չես կարող  ոչինչ անել, քանի որ ով քո մասին տարածած սուտը կարդաց, էլ քո հերքմանը չի հավատա, կասի, մի բան կա ուրեմն: Գրեթե վստահ եմ, որ այստեղ շատ բան է դիտավորյալ արվում: Մի ընտրազանգվածի՝ ասենք 700.000-ից մի քիչ շատ մարդու աղքատ են պահում, որպեսզի նրանց առնեն: 1988 թվին ժողովրդին ինչո՞ւ չէին կարողանում առնել, որովհետև մի 20 տարի կուշտ էր, որոշակի բարեկեցություն, վստահություն ուներ»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախի մասնատման  հարցին, որը ընդդիմադիրների ակնարկներով, կբերվի ԱԺ.

«ՀՀԿ-ն, որն այսօր  55 մանդատ ունի, երբեք չի էլ ասել, որ հրաժարվում է «Մադրիդյան սկզբունքներ»-ից: Նրանք էլի բերելու են այդ հարցը: Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ գնաց Արցախ՝ ասաց, որ Գերագույն գլխավոր հրամանատար պետք է ընտրեն, որը եթե պետք լինի՝ նաև նահանջի հրաման տա: Մարդը պարզ ասաց, որ պատրաստ է դա անելու, եկե՛ք չխաբենք: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, գոնե այդ կուսակցությունը խոսքի մակարդակով ասում է, որ դեմ է տարածքներ հանձնելուն, իսկ թե գործնական առումով ի՞նչ կանի՝ դժվար է ասել: Չնայած կարծում եմ՝ այս ընտրությունները մի դրական բան էլ ունեցան.Սերժ Սարգսյանը կարող է միջնորդներին որպես փաստ ներկայացնել ՀԱԿ-ի հավաքած ձայներն ու ասել, որ մեր հասարակության անգամ 2 տոկոսը համաձայն չէ տարածք հանձնելուն: Ժողովուրդը կարող է կաշառք վերցնել, բայց ոչ Արցախը տալ ու եթե փորձեն իրենց միակ նվաճումը ծախել, այնպես, ինչպես ապրիլյան պատերազմին հավաքվեցին՝ կհավաքվեն ու ուրիշ բաներ կանեն: Հող տալը բարեկեցություն ու խաղաղություն չի բերելու, մի շարք եթե-ներ է  բերելու: Ենթադրում  եմ, որ իշխանությունը ամեն ինչ կանի՝ չհանձնելու համար, քանի դեռ իշխանությունը կորցնելու վտանգ չկա, եթե լինի՝ Արցախը տալու փորձ կանի: Ցավոք, մեր իշխանության համար իշխանությունից բարձր որևէ բան գոյություն չունի»:

Քաղաքագետի խոսքով՝  առաջիկայում հնարավոր են ռազմական բախումներ.

«Գուցե խաղարկված հերթական պատերազմը կազմակերպվի»:

Արդյո՞ք ՀՀԿ-ին իշխանությունը կորցնելու վտանգը չի սպառնում հարցին էլ. Արա Պապյանը այսպես պատասխանեց.

«Չէ, բոլոր գործիքներն ունի՝ հասարակությանը ճնշելու համար, ինչի՞ց պետք է վախենա: Փողն ունի, ոստիկանությունն ունի, դատախազությունն ունի, այսինքն, բոլոր գործիքներն ունի՝ հասարակությանը, այդ թվում ընդդիմությանը ճնշելու համար: Քվեները չեն աշխատում: Մենք ունենք մի հասարակություն, որը գնում ու ծախվում է: Իսկ ամենավատը գիտե՞ք որն է: Որոշ մարդկանց պատճառով, որոնք մեծամասնություն են ցավոք կազմում, տուժում են բոլորը:10 տարի է տեսնում ենք՝ երկրի վիճակը վատ է ու ոչինչ չի փոխվում: Պարզապես ռուսերեն վատ խոսող Հովիկ Աբրահամյանին փոխարինել է ռուսերեն մի քիչ լավ իմացող Կարեն Կարապետյանը: Ես ուզում եմ հասկանալ՝ Կարեն Կարապետյանը 6 ամսվա ընթացքում ի՞նչ է արել: Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը: Հարկայինի, մաքսայինի վիճակը շարունակում է վատ մնալ, ամեն ինչ վատ է: Հա, սիրուն ժիլետ ա հագնում, ի՞նչ: Նորաձևության ամսագրի համար հո տղա չե՞նք ընտրում: Վստահ եմ, որ Գալուստ Սահակյանին էլ կհանեն, ավելի երիտասարդ մեկին կբերեն, դա կարող  է լինել Արփինե Հովհաննիսյանը, կամ մեկ ուրիշը, ով ավելի լավ կնայվի, բայց էլի դրանով բան չի փոխվի: Ցանկացած երկրում սեփականության հարցն է տնտեսական հարցը որոշում: Այսինքն, արտադրության միջոցներն ում ձեռքում են գտնվում, ով ինչ է անում: Եթե նույն մարդիկ շուկան իրենց ձեռքում են պահում, ի՞նչն է փոխվելու:

Եթե այսպես էին լինելու ընտրությունները, եկեք խորհրդարանը լուծարենք, միլիոններ չծախսենք: Ո՞ւմ են պետք 100 և ավելի պատգամավորները, եթե տարբերություն չկա ու խորհրդարանը միաձայն քվեարկելու է: Եկեք սարքենք 13 հոգուց բաղկացած խորհրդարան, լավ թիվ է, կենտ է: 13 ընտրատեղամաս ունենք չէ՞, թող ամեն տեղից մեկն ընտրվի գնա: Աժ դահլիճն էլ քյաբաբնոց կսարքեն, կամ խաղատուն հիմա մոդա է, ահագին փող կբերի: Ինչո՞ւ են պահում պատգամավորների, որոնք հարց լուծող չեն: Եթե շեֆը պետք է ասի, իրենք էլ քվեարկեն, էլ մնալու իմաստը ո՞րն է: Նրանք օգնականներ էլ ունեն, գործուղումների են գնում, դա մեծ գումար է կազմում: Օրինակ՝ Կանադայում այդպես չէ: Եթե պատգամավորը գործուղման է գնում, ապա դա իր միջոցներով է կատարվում: Ասում են՝ դա իր գործի մեջ չի մտնում: Եթե ուզում է Հայաստան գնալ, կամ թող հրավիրող կողմը անի, կամ իր հաշվին գնա: Օրինակ մենք համայնքում գումար էինք հավաքում: Չեմ հասկանում՝ օրենսդիր մարմին է, այդքան ինչո՞ւ են ճամփորդում»:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное