Կանադուհին դիմահարդարման արվեստը նոր մակարդակի է հասցրել` տեսողական պատրանքներ ստանալով (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾtert.am-ը գրում է.
Կանադայի Վանկուվեր քաղաքի 31-ամյա բնակչուհի Միմի Չոյը հայտնի է դարձել իր յուրատեսակ տաղանդի և ստեղծագործական մտքի շնորհիվ:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, կանադուհին դիմահարդարման հմուտ վարպետ է դարձել և մի քանի ժամվա աշխատանքից հետ իր իսկ դեմքը վերածում է տեսողական պատրանք թվացող տեսարանի, որն առաջին հայացքից ֆոտոշոփի տպավորություն է թողնում:
Կանադուհին նախկին ուսուցիչ է: Դիմահարդարմամբ սկսել է զբաղվել 3 տարի առաջ` հատուկ դասընթացների հաճախելուց հետո:
Միմին իր տեսողական պատրանքի նմանվող դիմահարդարման շնորհիվ 140 000 հետևորդ է ձեռք բերել Instagram-ում: Օգտատերերից շատերն անգամ չեն հավատում, որ նրա հրապարակած լուսանկարները դիմահարդարման արդյունք են: