Պատրաստում ենք սոուսը։ Պանիրը քերում ենք, կարագը հալեցնում, ավելացնում ենք ալյուրը և խառնում, ինչից հետո էլ լցնում ենք տաք կաթը և կրկին խառնում։ Վերջում ավելացնում ենք պանիրը և խառնելով սոուսը եռացնում (ցանկության դեպքում կարող ենք նաև ճզմած սխտոր ու կտրատած կանաչի ավելացնել)։
Տապակի մեջ լցնում ենք 1 ճ/գդ բուսայուղ և լավ տաքացնում, ինչից հետո էլ 20 րոպե տապակում ենք հավի թևիկները։ Ժամանակը լրանալուն պես ծածկում ենք կափարիչով և տապակում ևս 5 րոպե։ Այնուհետև լցնում ենք 50 մլ ջուր և համեմունքներ ու տապակում 5-10 րոպե՝ կափարիչը բացելով։