Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլով և խոզի մսով պիրոգ
ՖՈՏՈԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Կարագը հալեցնում ենք, ավելացնում տաք կաթն ու սոդան: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու աղը: Խմոր ենք հունցում, գնդում, ինչից հետո էլ ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և թողնում հանգստանա:
- Կարտոֆիլը կեղևազրկում ենք և խորանարդիկների բաժանում:
- Խոզի միսը նույնպես խորանարդիկներով կտրատում ենք, ավելացնում մանր կտրատած սոխն ու սամիթը: Աղ ու պղպեղ ենք ցանում և միջուկը խառնում:
- Խմորը 2՝ մեծ և փոքր մասերի ենք բաժանում: Մեծ խմորը գրտնակում ենք, դնում բուսայուղապատ ձևամանի մեջ և լցնում ենք միջուկը:
- Փոքր խմորը նույնպես գրտնակում ենք և դնում պիրոգի վրա: Հիմքի խմորը վեր ենք բարձրացնում և կողքեր ձևավորելով ծածկում ծայրերը: Պիրոգի վրա հարած ձու ենք քսում:
- 40-50 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Ահա և վերջ: