Պատրաստում ենք տորտիլյան: Կարագը հալեցնում ենք, մեջն աղ ենք գցում, լցնում ենք ալրային զանգվածի մեջ և լավ խառնում: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ջուրը (ըստ անհրաժեշտության) և խմոր հունցում:
Խմորից ձվի չափ գնդիկներ ենք ձևավորում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 1 ժամ հանգիստ թողնում: Պատրաստում ենք հավի մսով միջուկը: Տերիյակի սոուսն ու բուսայուղը խառնում ենք, ավելացնում ենք ճզմած սխտորը, պղպեղն ու կոճապղպեղը:
Հավի կրծքամիսը մանր կտորներով կտրատում ենք, ավելացնում կտրատած սոխը, սոուսը և լավ խառնում ենք: Այնուհետև ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպե թողնում, որ մարինացվի:
Պատրաստում ենք պանրային սոուսը: Թթվասերը հասցնում ենք եռման, ավելացնում մաղով անցկացրած պանիրը և լավ խառնում: Այնուհետև լցնում ենք ալրային զանգվածը և կրկին լավ խառնում: Ահա և վերջ:
Բուսայուղապատ ձևամանի մեջ լցնում ենք հավի կրծքամիսը, մարինադը ու տապակում:
Խմորները գրտնակում ենք և տապակում երկու կողմից՝ առանց բուսայուղ:
Տորտիլյաների վրա պոնրային սոուս ենք քսում, վրան լցնում կտրատած վարնունգ,լոլիկ և հազարի թերթերը: Այնուհետև լցնում ենք միսը և վրան շարում ենք տաքդեղը: