Բազմաթիվ պատճառներ, որպիսի երբեք դեն չնետեք նարնջի կեղևը
ՖՈՏՈՇատ տնային տնտեսուհիներ պարզապես դեն են նետում նարնջի կեղևը՝ չիմանալով, որ այն կարելի է օգտագործել տարատեսակ ուտեստների, քաղցրավենիքների պատրաստման մեջ և ոչ միայն..
Նարնջի կեղևը լայն կիրառություն ունի խոհանոցում. Նրանից պատրաստում են մուրաբա, ջեմ, չիր, սպիրտային և ոչ սպիրտային ըմպելիքներ: Բացի այդ, նրանով կարելի է փոխարինել արհեստական համային հավելումները: Դարչինի, վանիլինի հետ միասին ավելացնում են կեքսերի, բիսկվիտների, ժելեի, մուսսի և այլ աղանդերների մեջ: Շատ տնային տնտեսուհիներ այն օգտագործում են սուպերի, սոուսների, աղցանների մեջ:
Նարնջի կեղևը կարող է նաև օդը թարմացնող հիանալի միջոց հանդիսանալ. Անհրաժեշտ է պարզապես եռացնել ջուրը, ավելացնել մեխակ, դարչին և նարնջի կեղև: Այն նաև կիրառվում է մոծակների և մրջյունների դեմ պայքարում, պարզապես դրեք այն անկյուններում: Քչերը գիտեն, որ նարնջի կեղևը վանում է կատուներին: Եթե ունեք կատու, որը փչացնում է ձեր տնային բույսերը, ապա դրանց կողքին դրեք նարնջի կեղևի կտորներ և կատուն այլևս մոտ չի գա:
Նարնջի կեղևով կարելի է պատրաստել հոյակապ թեյ. Եռման ջուրը լցնում ենք կեղևի վրա, թողնում 10 րոպե, այնուհետև ջուրը թափում, իսկ կեղևը դնում տարրայի մեջ, վրա ավելացնում ոչ մեծ քանակությամբ ջուր, եռացնում: Ստացված ըմպելիքն ավելացնում ենք նախօրոք թրմված թեյին, ավելացնում շաքարավազ կամ մեղր, ըստ ճաշակի: Այս եղանակով պատրաստված թեյը ոչ միայն համեղ է, այլ նաև շատ օգտակար: Նարնջի կեղևը հարուստ է բազմաթիվ եթերային յուղերով, վիտամիններով և միկրոէլեմենտներով, բարձրացնում է աշխատունակությունը, արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի քանակը, չեզոքացնում է վնասակար նյութերը, կարգավորում է աղիքային միկրոֆլորան: