Անպայման փորձեք այս բաղադրատոմսով պատրաստվող թխվածքաբլիթները․ Ամեն ինչ շատ պարզ է և համեղ
ՖՈՏՈԱյս թխվածքաբլիթը պատրաստվում է 30 րոպեում։ Եթե կարագը սենյակային ջերմաստիճանում է գտնվում, ապա ինձ համար 10 րոպե պահանջվում այն պատրաստելու և 20 րոպե թխելու համար։
Իդեալական տարբերակ անսպասելի հյուրերի համար։
Բաղադրիչներ՝
- 200 գրամ կարագ,
- 2 հատ հավի ձու,
- ¼ թեյի գդալ սոդան հանգցրած քացախով,
- 1 գրամ շաքար,
- ալյուր – որպեսզի խմորը չկպչի ձեռքերին, սակայն մնա փափուկ,
- 0,5 լիտր խիտ ջեմ։ Ես վերցնում եմ դեղձի կամ սալոր։
Պատրաստման եղանակը՝
- Խառնում ենք կարագը+ձուն+սոդան+շաքարը մինչև միատարր զանգված ստանալը։
- Շաղ ենք տալիս ալյուրը և հունցում խմոր։
- Բաժանում ենք խմորը 4 մասի։
- Առաջին երեքը հավասարապես գրտնակում ենք տապակայի վրա։
- Իսկ մեկ մասը դնում ենք սառնարանում այնքան ժամանակ մինչև այն անհրաժեշտ չլինի։
- Թխած խմորի վրա քսում ենք ջեմ։
- Հանում ենք խմորը սառնարանից և քերում ենք այն խոշոր քերիչով ջեմի վրա։
- Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում 20 րոպե 180 աստիճանի տակ։
Բարի ախորժակ։