Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավոտ սեքս. Ինչի մասին է այն վկայում

ՎԻԴԵՈ

Պատուհանից այն կողմ հետզհետե մթնում է, սիրելիդ նայում է քեզ ու ժպտում' կանխազգալով այն վայելքները, որ քիչ անց տեղի են ունենալու ձեր ննջարանում: Բայց ուրախանալու փոխարեն դու սկսում ես նյարդայնանալ ու վախենալ, որովհետև վերջին մի քանի սեռական ակտերի ընթացքում միայն ցավ ես զգացել: Սակայն նույնքան ցավալի է նրան մերժել...

Եվ սկսվում են սթրեսները, նևրոզները, ընտանեկան վեճերը և այլն: Ժամանակակից տվյալներով` նման խնդրի հետ բախվում են ակտիվ սեռական կյանք ունեցող կանանց 60%-ը: Սակայն բոլոր խնդիրներն էլ կարելի է լուծել` դրանք ժամանակին բացահայտելով: Այնպես որ, սկզբում փորձիր պարզել, թե կոնկրետ որ մասում ես ցավ զգում:

 

Ցավ արտաքին սեռական օրգանների շրջանում: Երբ դու զգում ես մաշկի գրգռում և ցավ արտաքին սեռական օրգաններում: 
Ֆիզիկական պատճառները կարող են կապված լինել սեռական շուրթերի, լորձաթաղանթի կամ հեշտոցի լորձաթանթի բորբոքման հետ: Ավելի հաճախ դրանց պատճառները լինում են վիրուսային կամ սնկային վարակները, հատկապես եթե հետևողական չես ինտիմ հիգիենայի հարցերում: Պատճառ կարող են լինել նաև հակաբիոտիկների անկանոն ընդունումը, հղիությունը, հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը: 
Էմոցիոնալ պատճառները: Ցավը կարող է առաջանալ զուգընկերոջից ենթագիտակցաբար խուսափելու պատճառով, քանի որ դու ամեն անգամ հիշում, մտածում ես ցավի մասին և կարծես նախապես զգում այն: Հենց այդ պատճառով շատ կարևոր է այդ խնդիրների մասին ազատ ու անկաշկանդ խոսել սիրելի տղամարդու հետ: Պետք չէ լռությամբ տառապել` մտածելով, որ դա նորմալ է, այլ  պետք է միասին ելք փնտրել և գնալ բժշկի:    
Ցավ հեշտոցում: Տհաճ զգացողություններ սեռական ակտի ժամանակ:
Ֆիզիկական պատճառները: Կարող է մի քանի պատճառ լինել: Եթե քո զուգընկերը շատ է շտապում, և դու չես հասցնում բավականաչափ գրգռվել, հեշտոցին չորությունը հանգեցնում է նման տհաճ զգացողությունների: Նման խնդիր կարող են առաջացնել նաև հորմոնային տեղաշարժերը` կապված երեխային կերակրման, հակաբեղմնավորիչների անկանոն ընդունման հետ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ պրոգեստերոն: Լուրջ պատճառ է նաև կլիմաքսը: Հորմոնային փոփոխությունների դեպքում, եթե բավականաչափ չես գրգռվել, միևնույնն է, հեշտոցը չոր է մնում:
Երբեմն պատճառը կարող է լինել վագինիզմը` սեռական ակտի ժամանակ հեշտոցի մկանների ակամա ջղակծկումը: Բայց դա ավելի շուտ հոգեբանական խնդիր է, որով տառապում են կանայք, ովքեր չեն կարողացել մոռանալ կուսաթաղանթի գերցավոտ պատռման մասին “հեքիաթները”:    
Էմոցիոնալ պատճառները: Հնարավոր է` զուգընկերոջ հետ ունեցած անկայուն հարաբերությունները թույլ չեն տալիս թուլանալ և սեքսից հաճույք ստանալ: Հոգեպես միշտ լարված ես: Պատճառը կարող է լինել նաև քո ցածր ինքնագնահատականն ու սեփական մարմնից դժգոհ լինելը: Դու ի վիճակի չես գրգռվել միայն այն պատճառով, որ չես կարողանում քեզ ցանկալի զգալ:
Մասնագիտական տերմինաբանությամբ ցավոտ սեռական հարաբերությունը կոչվում է դիսպարեունիա կամ գենիտալգիա, որն առաջանում է սեռական ակտի ժամանակ կամ դրանից հետո: 
Սեքսուալ ցավ կարող է առաջանալ, երբ սեռական մերձեցման փորձ է կատարվում անբավարար սեռական գրգռման դեպքում կամ սադոմազոխիստական գործողությունների արդյունքում: Դիսպարեունիան կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, ինչը առնանդամի ներհրման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանքով առաջանում է ցավ` տեղակայված հեշտոցի, փոքր կոնքի և արտաքին սեռական օրգանների շրջանում: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ առնանդամը խոշոր է ու մեծ: Ուստի այդքան տարածված “Որքան մեծ, այնքան լավ” սկզբունքը ճիշտ հակառակ ազդեցությունն ունի:  
Աններդաշնակ սեռական կյանքը, որը չի համապատասխանում կնոջ սեռական պահանջներին և նախընտրություններին, կարող է ուղեկցվել բացասական էմոցիաներով` տհաճություն, զզվանք և այլն: Այս դեպքերում սեքսուալ հուսախաբություններով պայմանավորված տհաճ զգացողությունները կնոջ կողմից ընկալվում են իբրև ցավի առկայություն և շարունակաբար կրկնվելով` պատճառ հանդիսանում սեռական հարաբերություններից խուսափելու համար:  
Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների մասին խոսելու անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է “մարմնի լեզվի” ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ խոսքային դրսևորումն է:
Հոգեբանական ծագման դիսպարեունիան կրում է ընտրողական բնույթ: Սեռական հարաբերությունը ցավոտ է լինում միայն կոնկրետ զուգընկերոջ հետ մերձեցման փորձի ժամանակ, և ի սպառ բացակայում է այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալիս: Եթե կինը բացասական վերաբերմունք ունի սեռականության հանդեպ ընդհանրապես, ապա դիսպարեունիայի առաջացումը կախված չէ զուգընկերոջ անձնային հատկանիշներից: 
Ինչպես հայտնի է, սեքսուալության զարգացման վաղ փուլերում մեծ նշանակություն ունեն երեխայի փոխհարաբերությունները մոր հետ: Այս շրջանում մայր-երեխա շփման միակ և գլխավոր միջոցը տակտիլ զգացողությունն է, որի ընթացքում երեխայի խնամքի ժամանակ մայրը փոխանցում է ամենատարբեր զգացմունքներ` սեր, ջերմություն, զզվանք և ատելություն: Աղջիկը պետք է ստանա մորից մարմնական լիարժեք բավարարվածություն, որը հիմք է հանդիսանում նրա առողջ սեռականության ձևավորման համար: Հակառակ դեպքում աղջիկների մոտ ի հայտ է գալիս “դեֆիցիտային” սեռականություն, որը դրսևորվում է տղամարդկանց հետ շփման ժամանակ տագնապի և վախի զգացումով, որն առավել ակնհայտ է դառնում սեռական մերձեցման ընթացքում: Ի վերջո, ծնողների տված հակասեքսուալ դաստիարակության արդյունքում ձևավորվում են ասեքսուալ վարքային կարծրատիպեր: Սեռական հարաբերության հետ կապված ամեն ինչ նրանք ընկալում են իբրև ոչ կարևոր, ոչ պետքական, երբեմն նույնիսկ` զզվելի: Այդ է պատճառը, որ հետագայում սեռական հարաբերության ընթացքում առաջանում են բացասական հույզեր, որոնք ուղեկցվում են տհաճ զգացողություններով և ցավով:
Հաճախ հոգեբանական բնույթի դիսպարեունիան պայմանավորված է կանանց անձնային առանձնահատկություններով: Սովորաբար նման կանայք ինֆանտիլ են և էմոցիոնալ ոչ հասուն: Նրանց բնորոշ են բնավորության հետևյալ գծերը` զգայուն են, համեստ և ամաչկոտ: Ապացուցված է, որ նման բնավորության գծերով օժտված անձանց մոտ ցավի ընկալման շեմը շատ ցածր է, այսինքն` ցավի նկատմամբ ավելի զգայուն են:
Այսպիսով` հոգեբանական բնույթի դիսպարեունիան առաջանում է ամուսնական և սեռական աններդաշնակ հարաբերությունների ֆոնի վրա, հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն փսիխոսեքսուալ զարգացման խանգարումներ և անձնային որոշակի առանձնահատկություններ:
Եթե ձեր ինտիմ հարաբերությունները միայն ցավ են պատճառում, ուրեմն հիշեք, որ այդ դեպքում համբերությունը կարող է միայն վնասել առողջությանը և վտանգի տակ դնել ձեր հարաբերությունները: Կարևոր է, որ դուք հասկանաք հետևյալը` այդ խնդիրները լուծելի են: Պարզապես պետք է խուճապի չմատնվել, չհաշտվել իրավիճակի հետ և հնարավորինս շուտ դիմել բժիշկ-սեքսոպաթոլոգի օգնությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
США продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: КарапетянНа международных соревнованиях по каратэ «Петербургская осень» армянские спортсмены завоевали 5 медалей Эдик Арутюнян и Генрих Айкян стали бронзовыми призерами Международного турнира по вольной борьбе в Атырау Трамп: США должны выйти из войны в Украине Никол Пашинян встретился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Нью-Йорке У власти нет полномочий изменить границы: КарапетянНи власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак КарапетянПриказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян
Самое популярное