Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11-ամյա փոքրիկ աղջնակի ամուսնության պատմությունը մեծահասակ տղամարդու հետ, որի մասին պետք է աշխարհն իմանա. Շոկային տեսանյութ.

ՎԻԴԵՈ

101 սեքս փաստ տղամարդկանց մասին 

Ասա այս բառերը սեքսից հետո

Քեզ հետ երջանիկ պահեր ապրելուց հետո նա ցանկանում է.

Առավել մանրամասն՝ Այստեղ

1. լսել, որ նա կարողացավ քեզ հաճույք պատճառել,
2. քնել:

Հետևիր մեր հուշումներին, և նա քուն կմտնի որպես կատարյալ երջանիկ մարդ:

«Այն, ինչ դու անում ես քո լեզվով, անկրկնելի է»:

Գովաբանիր նրան որևէ արարքի համար: Այդպիսով՝ նա կիմանա, որ դա քեզ իրոք դուր է եկել, և կհասկանա, թե կոնկրետ ինչ կուզեիր ստանալ հաջորդ անգամ:

«Քեզ հետ այնքան զվարճալի է անկողնում»։

Զվարճալի լինելը տղամարդիկ համարում են մեծ նվաճում: Իսկ սեքսից հետո դա լսելն առանձնակի հաճելի է, քանի որ սիրային խաղերից հետո իր պիկին հասած օքսիտոցին հորմոնի ազդեցության տակ նա ձգտում է աղջկա հետ հասնել առավել մտերմության:

«Օ՜հ, ես մինչ այդ երբեք դա չէի փորձել»։

Տղամարդկանց հպարտությունը շոյում է այն հանգամանքը, որ նրանք կարողանում են որևէ նոր ու անսպասելի բացահայտում անել քեզ համար: Եթե նոր, յուրահատուկ դիրքեր փորձելը քեզ հաճելի է, պարբերաբար տեղյակ պահիր նրան այդ մասին:

Վերծանիր նրա ֆլիրտային տրամադրության բուն նպատակը

Կանզասի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդու՝ սիրահետելու եղանակը վկայում է այն մասին, թե ինչպես է նա ընկալում կնոջը` որպես ապագա ընկերուհի՞, թե՞ ընդամենը մեկ գիշերվա զվարճանք: Երբ հաջորդ անգամ որևէ երիտասարդ քեզ ուշադրության նշաններ ցույց տա, ուսումնասիրիր նրան մեր սանդղակի միջոցով:

1. Ո՞րն է նրա առաջին քայլը, երբ ձեր հայացքները հանդիպում են բարում։

A. Նա պարգևում է քեզ շլացուցիչ ժպիտ:
B. Մոտենում է քո սեղանին և ներկայանում:

2. Քեզ խմիչք հյուրասիրելուց հետո նա.

A. Որոշ ժամանակ է անցկացնում ձեր սեղանի շուրջ՝ քո ընկերների հետ միասին:
B. Առաջարկում է քեզ առանձնանալ բարում:

3. Երբ նա առաջարկում է միասին բիլյարդ խաղալ.

A. Գայթակղիչ տոնով հարցնում է՝ արդյոք դու արդեն պատրաստ ես մոտալուտ պարտությանը:
B. Առաջարկում է օգնել առաջին հարվածի ժամանակ:

4. Նա նկատում է, որ դու հետաքրքրում ես նաև մեկ այլ տղայի: Ի՞նչ է նա ասում այդ դեպքում.

A. «Իմ առջև այս բարի ամենագեղեցիկ աղջիկն է»:
B. «Այդ տղան, որ ուշադիր զննում է քեզ, շատ խղճուկ տեսք ունի»:

Խաղային ֆլիրտ

Նա հետաքրքրված է ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնելու հեռանկարով, այլ հենց քեզնով: Նա պատկանում է անկեղծ, ոչ եսասեր տղամարդկանց տիպին, կենտրոնացած չէ ինքնահաստատման վրա և սրտանց ուզում է հասկանալ՝ արդյոք ձեր միջև հնարավոր են ավելի լուրջ հարաբերություններ:

Ագրեսիվ ֆլիրտ

Իհարկե, երբեմն նման վարքագծի պատճառը տղամարդու հաստատակամությունն ու քո հանդեպ ունեցած տրամադրվածությունն է: Սակայն մասնագետները պարզել են, որ համառ տղամարդիկ, որոնք ֆլիրտի ընթացքում վարում են քեզ գայթակղելու տակտիկա և ձգտում են քեզ առանձնացնել ընկերներիցդ, ամենայն հավանականությամբ ցանկանում են ընդամենը հաճելի երեկո անցկացնել քեզ հետ:

Համբուրիր նրան այսպես

Հարցմանը մասնակցած տղամարդկանց գրեթե կեսը երազում է անմոռանալի կեսգիշերային համբույրի մասին՝ հաջողված ժամադրությունից հետո:

Թեթև համբույր շուրթերի հպումով 5%
Ֆլիրտային համբույր շուրթերով, բայց` առանց լեզվի 25%
Կրքոտ համբույր լեզվով 48%
Ագրեսիվ համբույր՝ շուրթերը կծոտելով 22%

Նրանց հանդիպումների գաղտնի ժամանակացույցը

Մենք փորձեցինք տղամարդկանցից պարզել, թե այս կամ այն արարքի համար քանի հանդիպում է հարկավոր: Բնականաբար, ամենևին չզարմացանք, որ համատեղ գիշերվա համար, ըստ տղամարդկանց, ընդամենը մեկ հանդիպումն էլ բավական է:

Հարաբերությունների ժամանակացույց

1-ին հանդիպում / 2-րդ հանդիպում / 3-րդ հանդիպում

1. Գիշեր անցկացնել աղջկա հետ
2. Թույլ տալ աղջկան փակել հաշիվը
3. Ծանոթացնել աղջկան ընկերների հետ
4. Ավելացնել Facebook-ի ընկերների ցանկում
5. Կիսել աղջկա հետ առօրյա գործերը, ասենք` միասին մթերք գնել
6. Պատմել ծնողներին աղջկա մասին
7. Զանգել աղջկան՝ պարզապես զրուցելու համար
8. Ասել. «Դու ինձ դուր ես գալիս»
9. Անկեղծ զրույց ունենալ
10. Աղջկա համար ընթրիք պատրաստել

Խելամտությո՞ւն, թե՞ անհեթեթություն

Տարօրինակությունները սովորաբար վանում են տղամարդկանց: Սակայն, ըստ մեր հարցման, մի շարք տղամարդկանց քո արտասովորությունը կարող է նույնիսկ գրավել:

Նա հաճախ կոմբինեզոն է կրում 70 %
Հարսանեկան արարողություններին ներկայանում է առօրյա հագուստով 53 %
Ամեն անգամ արտասվում է` սենտիմենտալ ֆիլմեր դիտելիս 40 %
Մեջբերումներ է անում հոլիվուդյան ֆիլմերից 27 %
Պարում է «Ճուտիկների պարը» հասարակական վայրերում 23 %
Սիրում է ինքնիրեն բարձրաձայն երգել 13 %

Հատուկ հնարք՝ նրան վերջնականապես գերելու համար

Կեցցե՛ Սթեյսի Քեբլերը: Վերջերս նա ուղեկցում էր Ջորջ Քլունիին ինչ-որ երեկույթի ժամանակ: Սակայն նրա հետ ձեռք ձեռքի բռնած քայլելու փոխարեն աղջիկը թողեց ուղեկցի ձեռքն ու սենյակ մտավ միայնակ... Այժմ Քլունին լիովին տարված է այս գեղեցկուհով: Պատճառը շատ պարզ է. տղամարդիկ մտավախություն ունեն, որ համատեղ հարաբերությունների արդյունքում թե՛ իրենք, թե՛ կանայք կկորցնեն իրենց անկախությունը: Ուստի, այլ մարդկանց հետ շփվելով, դու ցույց ես տալիս տղամարդուն, որ անկախ և ինքնավստահ մարդ ես, որն ինքնուրույն նույնպես կարող է հիանալի ժամանակ անցկացնել:

Սիրային խորհուրդ անզուգական ուսուցչից

Յան Հարգինդը խաղում է Էզրայի՝ բոլոր աղջիկների հիացմունքի առարկա ուսուցչի դերը ABC Family ընկերության «Համակրելի փոքրիկ ստախոսները» (Pretty Little Liars) սերիալում: Պարզվում է, որ նա իրական կյանքում ևս դեմ չէր լինի որոշ խորհուրդներ տալ:

Հ. Ի՞նչն է քեզ առավել շփոթության մեջ գցում աղջիկների հետ հարաբերություններում։

Պ. Շատ բան, սակայն մասնավորապես կուզեի նշել, որ այդպես էլ չկարողացա հասկանալ, թե այդ ինչպես է, որ նրանք երբեմն ասում են մի բան, սակայն նկատի ունեն բոլորովին այլ բան: Օրինակ՝ պատրաստվում ես տնից դուրս գալ ընկերներիդ հանդիպելու համար: Աղջիկը պատասխանում է. «Իհարկե գնա, ամեն ինչ կարգին է»: Իսկ ընդամենը մեկ ժամ անց զանգ ես ստանում և լսում «Որտե՞ղ ես մինչև հիմա» դժգոհ հարցը:Մի՞թե չէր կարելի հենց սկզբում ասել, որ քեզ այնքան էլ դուր չի գալիս այդ գաղափարը:

Հ. Այսինքն՝ դու գտնում ես, որ աղջիկը կարող է տնօրինել տղայի երեկոն և արգելել նրան հանդիպել ընկերների հետ:

Պ. Եթե նա կարողանա ինձ հիմնավոր պատճառաբանություն տալ, թե ինչու է այդպես մտածում, ես նրան կհասկանամ: Օրինակ՝ նա կարող է ասել. «Դու վերջերս շատ ես աշխատում, և ես քեզ համարյա չեմ տեսնում»: Այդ դեպքում տղան անպայման նրան ընդառաջ կգնա:

Հ. Փաստորեն, դու սիրում ես ուղղամիտ աղջիկների՞:

Պ. Այո՛, հակառակ դեպքում ես շփոթության մեջ եմ ընկնում աղջկա ուղարկած խաբուսիկ ազդակներից: Ես ժամանակ չունեմ նման բաներով զբաղվելու և կնախընտրեմ գտնել մեկ այլ աղջկա, ում հետ այդպիսի խնդիրներ չեն ծագի:

Հ. Քո տեսանկյունը պարզ է: Եվ մի վերջին հարց. ո՞րն է, քո կարծիքով, երկարատև հարաբերությունների գաղտնիքը:

Պ. Հարգանքը: Դա վստահություն է ձևավորում, իսկ երբ ձեր հարաբերությունները բաց են ու անկեղծ, կարող եք ցանկացած խենթություն փորձել միասին:

Երբ նա դնում է իր նախկին ընկերուհուն պատվանդանի վրա...

Ռայան Գոսլինգն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ իրեն բախտ է վիճակվել հանդիպել բոլոր ժամանակների երկու հիասքանչ կանանց հետ` նկատի ունենալով Սանդրա Բուլոքին և Ռեյչել ՄըքԱդամսին: Մի՞թե դա նշանակում է, որ նրա ներկայիս հիացմունքի առարկան` Էվա Մենդեսը, չի կարող համեմատվել նրանց հետ: Ամենևին ոչ: Եթե տղան չի խոսում իր նախկին ընկերուհու մասին օրնիբուն (ինչը մտածելու տեղիք կտար), ապա նրա հիացմունքն ու գովասանքներն ընդամենը վկայում են նախկին ընկերուհու հանդեպ ունեցած հարգանքի և առհասարակ կանանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին:

«Դավաճան» Google

Նա կարող է ջնջել իր «որոնումների» պատմությունը, սակայն Google-ը երբեք չի մոռանում: Ահա թե որոնք են ամենափնտրվող հարցերը:

Ինչո՞ւ է իմ ընկերուհին ինձ...
Ինչո՞ւ է իմ ընկերուհին ինձ ատում։
Ինչո՞ւ է իմ ընկերուհին ինձ անտեսում։
Ինչո՞ւ է իմ ընկերուհին ինձ ստում։

Ինչո՞ւ իմ ընկերուհին ինձ չի...
Ինչո՞ւ իմ ընկերուհին ինձ չի սիրում։
Ինչո՞ւ իմ ընկերուհին ինձ չի վստահում։
Ինչո՞ւ իմ ընկերուհին ինձ չի զանգահարում։
Ինչո՞ւ իմ ընկերուհին ինձ չի գրում։

Մերօրյա բառարան

«Տնային ընկեր» (գոյական)
Տղա, որի հետ հանդիպում են ընդամենը մի քանի ամիս, ապա բաժանվում: Նա հիանալի է անկողնում, կայացած է, հաճելի, սակայն դու ինչ-ինչ պատճառներով չես ցանկանում նրա հետ հասարակության մեջ հայտնվել՝ նախընտրելով միայն «տնային» հանդիպումները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное