Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր վարչապետը կներկայացնի ՀՀԿ նախընտրական «բուկլետը»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր կառավարության ծրագիրը ենթադրելու է կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններ: Դա երևի թե նշանակում է մինչև ընտրությունները և ընտրություններից հետո:

Մինչև ընտրությունները մնացել է մի քանի ամիս, և այստեղ կարծեք թե հստակ է, թե ինչ անելիքներ են ակնկալվում: Օրինակ՝ գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը սոցիալապես անապահովների և որոշ ձեռնարկատերերի համար, կլինեն հայտարարություններ, քաղաքական տեսարաններ, հանձնարարություններ ՊԵԿ-ին և այլն:

Ընդհանուր առմամբ այստեղ տրամաբանությունը հստակ է՝ ամեն ինչ անել, որպեսզի հանրությունը համոզվի, որ իշխանության մտադրությունները փոխվել են և թուլանա լարվածությունը՝ այդպիսով դյուրացնելով վերարտադրությունը: Երկարաժամկետ ծրագրերի մասով հարցը բաց է, որովհետև բաց է միանգամաից երկու կետ՝ 2017 թվականն ու 2018-ը: Թե´ 2017-ին, թե´ 2018-ին անխուսափելի է ներքաղաքական որոշակի նոր արարողակարգ՝ կապված կառավարության ձևավորման հետ: Կլինի՞ դա զուտ արարողակարգ, թե՞ կենթադրի նաև նոր քաղաքական իրավիճակ:

Սա հարց է, որը մնում է բաց: Եվ այս կապակցությամբ առաջանում է պարզ մի հարց՝ ինչքանո՞վ կարող է լուրջ լինել որևէ կառավարության ծրագիր, եթե այդ կառավարությունը մեկ-մեկուկես տարվա կտրվածքով կանգնած է առնվազն երկու անգամ վերաձևավորվելու առնվազն արարողակարգային անխուսափելի հանգրվանի առաջ: Կարո՞ղ է Կարեն Կարապետյանի կառավարությունն ունենալ հստակ երաշխիքներ, որ գործելու է 2017-ից հետո, 2018-ի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահական լիազորություններն ու այլևս լիարժեք կհաստատվի խորհրդարանական կառավարման մոդելը:

Այս պայմաններում կառավարությունը կարո՞ղ է ներկայացնել գործողությունների քիչ թե շատ երաշխավորված ծրագիր, եթե չկա ինստիտուցիոնալ երաշխիք, որ կառավարությունը չի ենթարկվի փոփոխությունների: Օրինակ, երբ կառավարությունը ծրագիր է ներկայացնում պառլամենտական ընտրություններով ձևավորվելու արդյունքում, ապա այստեղ հաշվարկային ինտերվալը հաջորդ ընտրություններն են, այսինքն՝ առնվազն 3, 4 կամ 5 տարին: Այդ ընթացքում կառավարությունը կարող է նաև հրաժարական տալ, սակայն արդեն պարզապես քաղաքական ֆորս-մաժորի պայմաններում, երբ, ասենք, առաջանում է ճգնաժամ կամ չի կատարվում կառավարության ծրագիրը, տնտեսական վիճակը լինում է շատ վատ:

Սակայն այս դեպքում Հայաստանի կառավարությունը պետք է առաջիկա օրերին խորհրդարան ներկայացնի մի ծրագիր, որի ճանապարհը մի քանի ամիս անց ընդհատվելու է խորհրդարանական ընտրություններով, և մեկ տարի մի քանի ամիս անց էլ ընդհատվելու է նախագահական լիազորությունների ավարտով: Այդ ամենը վկայում է, որ առաջիկա օրերին կառավարության ներկայացնելիք ծրագրի երկարաժամկետ հատվածը գործնականում լինելու է քաղաքագիտական անլրջություն, քանի որ, ըստ էության, զուրկ է ինստիտուցիոնալ թե´ տեսական, թե´ գործնական հիմքերից: Առավել ևս այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին տված և 3-ին ցուցադրված հեռուստահարցազրույցում հայտարարել է, որ իր հետագա քաղաքական ծրագրերը պայմանավորված են լինելու 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքով:

2016 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Սերժ Սարգսյանը կարծեք թե չեղյալ չի հայտարարել իր այդ արտահայտությունն ու չի ասել, որ իր ծրագրերը այլևս պայմանավորված չեն 2017-ի ընտրության արդյունքներով:

Իսկ եթե այդ հայտարարությունն ուժը կորցրած չէ, իսկ խոսքը դե ֆակտո իշխանության կենտրոն հանդիսացող գործչի հայտարարության մասին է, նշանակում է, որ 2017 թվականից հետո իրավիճաը կարող է փոխվել՝ ուշ թե շուտ: Այդպիսով, այն, ինչ առաջիկայում կներկայացվի կառավարության ծրագիր անվանման ներքո, իրականում զուրկ է լինելու ներքաղաքական հողից, և այդ ծրագրում հետաքրքրություն կարող է ներկայացնել միայն կարճաժամկետ հատվածը:

Երկարաժամկետ հատվածը հետաքրքրություն կարող է ներկայացնել միայն 2018 թվականի ապրիլից հետո, եթե այն ներկայացնի նույն կառավարությունը, և եթե ներկայացնի նույն հատվածը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ կառավարության ծրագիր ներկայացնելիս խոսել երկարաժամկետ հեռանկարների մասին, առնվազն ազնիվ չէ, կամ ազնիվ չէ դա ներկայացնել իբրև կառավարության ծրագիր:

Դա արդեն այլ բան չէ, քան պարզապես նախընտրական խոստում: Հետևաբար, ներկայացվելիքը լինելու է կառավարության կարճաժամկետ գործողությունների պլան և ՀՀԿ-ի նախընտրական «բուկլետ», ոչ ավելին:

Այլ կերպ ասած՝ ներկայումս ստեղծված իրավիճակի տրամաբանությունը նոր կառավարությունը գործնական իմաստով ավելի շատ վերածում է ՀՀԿ-ի նախընտրական շտաբի մի մասի, քան գործադիր մարմնի: Խոշոր հաշվով՝ կառավարություն ձևավորվելու համար հարկավոր է ձևավորված իշխանություն, ինչը դեռևս գոյություն չունի և պարզ չէ անգամ, թե արդյոք գոյություն կունենա 2017-ից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное