Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել. նոր փաստեր՝ կասկածելի գործարքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան չորս ամիս տևած հետաքննության արդյունքում NEWS.am–ը ուշագրավ տեղեկություններ է պարզել նախորդ տարեվերջին առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ի կողմից պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ։ NEWS.am–ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է ձեռքբերված սարքավորումների կիրառությանն ու մասնագիտական հիմնավորումներով ներկայացրել ԴՆԹ նույնականացման  փորձաքննությունների ընթացքում ի հայտ եկող հնարավոր ռիսկերն ու վիճարկել երկրորդ հոսքագծի կիրառման արդյունավետությունը։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոլորտի պատասխանատուները պետության և զոհերի հարազատների համար կարևորագույն գործընթացը կազմակերպելիս ոչ միայն հաշվի չեն առել մասնագիտական կարևոր նրբություններ, այլև ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել են առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ին, որն էլ իր հերթին հրատապ գնման արդյունքում գերշահույթ է ապահովել մատակարար ընկերության համար։ Կասկածելի գործարքի մանրամասները ներկայացնում ենք հերթականությամբ և փաստերով։

Պետական գնումների համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել է երկու ընկերություն՝ լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող  «Մեդիսար» ՍՊԸ–ն և  լաբորատոր հետազոտություններով և բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ–ն։ Վերջինիս հայտը մերժվել է, քանի որ ընկերության կողմից առաջարկվող մատակարարման ժամկետը չի համապատասխանել գնման կարիքներին։ Արդյունքում դեկտեմբերի 18–ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ–ը 295,8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է մինչև հունվարի 31–ը կատարել պայմանագրով նախատեսված գնումը։ NEWS.am–ի տեղեկություններով՝ հիշյալ մատակարարը ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումները ձեռք է բերել գիտության ոլորտում աշխարհի առաջատար «Թերմո Ֆիշեր (Thermo Fisher Scientific) ընկերությունից 2020 թվականի դեկտեմբերին։  NEWS.am–ի լրագրողը, ներկայանալով որպես լաբորատոր սարքավորումների ոլորտի մատակարար, դեռևս երկու ամիս առաջ գրավոր հարցում էր ուղարկել հիշյալ ընկերությանը՝ խնդրելով տրամադրել պայմանագրում թվարկված 39 անուն ապրանքատեսակների գները։ Օրեր առաջ «Թերմո Ֆիշեր»–ի պաշտոնական ներկայացուցչից ստացել ենք պատասխան, ըստ որի՝ 39  անուն սարքավորումների և լաբորատոր նյութերի հավաքածուի գնման համար ընկերությունն առաջարկել է 237,586 ԱՄՆ դոլար, որը համարժեք է 122,766 մլն դրամի։ Հաշվի առնելով պայմանագրով նախատեսված գնման համար պետության հատկացրած գումարի և մեզ առաջարկված գնի միջև առկա զգալի տարբերությունը, փորձեցինք պարզել նաև Հայաստան ներմուծված ապրանքների մաքսային արժեքը։ Մասնավորապես, NEWS.am–ի տրամադրության տակ հայտնված մաքսային գործարքների մասին տեղեկատվության համաձայն՝ «Մեդիսար» ՍՊԸ–ն 2021թ. հունվարի 5–ին Վրաստանից ներմուծել է ԴՆԹ նույնականացման համար նախատեսված սարքավորումներ, որոնց ծագման երկիրը եղել է Չինաստանը և Սինգապուրը։

 Մասնավորապես, ընկերությունը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ–ի էքստրակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)՝ 3 հատ, սարքավորման ծրագրային ապահովում (GeneMapper™ ID-X Software v1.6, Full Installation)՝ 2 հատ մագնիսական շտատիվ փորձանոթների համար (DynaMag™-2 Magnet), մազանոթներ հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36 cm), ինչպես նաև 97 կգ ախտորոշիչ և լաբորատոր ազդանյութեր։ Հիշյալ ապրանքատեսակների մաքսային ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 184 մլն դրամ՝ ներառյալ հարկերը։ Ստացված տվյալներից պարզ է դառնում, որ գնման գործընթացի արդյունքում մատակարար ընկերությունը առնվազն 111  մլն դրամի (212,237 ԱՄՆ դոլար) շահույթ (վերադիր) է ստացել։ Նշենք, որ գնման գործընթացը տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում։ Մեր տեղեկություններով՝ հոսքագիծը հնարավորինս արագ ձեռքբերելու նպատակով Թորոսյանն անձամբ է բանակցել մատակարարի հետ և ուղիղ կապի մեջ է եղել ընկերության ղեկավարության հետ։

 Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 5–ին NEWS.am–ն անդրադարձել էր այս կասկածելի գործարքին՝ նկատելով, որ նույն սարքավորումից կենտրոնը ձեռք է բերել դեռ 2018–ին։ Արձանագրել էինք, որ տվյալ ավտոմատացված համակարգի օրական մինչև 300 ԴՆԹ տիպավորում կատարելու հզորության նույնիսկ 10 տոկոսը ՊՈԱԿ–ը չի կարողանում օգտագործել, քանի որ ոսկրի ԴՆԹ սեքվենավորման համար նմուշապատրաստման բարդ գործընթացներն իրականացնող փորձագիտական բավարար ներուժ չունի: Նկատել էինք, որ անգամ երկրորդ սարքավորման ձեռքբերումը չի արագացնի նույնականացման գործընթացը և որ դրա համար ավելի քան 6-7 ամիս կպահանջվի։ Եվ ահա, նոր սարքավորում ձեռք բերելուց երեք ամիս անց պարզ դարձավ, որ ոլորտի պատասխանատուները ստիպված են զոհերի շուրջ 100 մասունք արտասահման ուղարկել, քանի որ դրանք չափազանց վնասված են և որ Հայաստանում առկա սարքավորումներով հնարավոր չէ իրականացնել դրանց նույնականացումը։ Իսկ ռազմական գործողությունների դադարից 7 ամիս անց էլ պատերազմի զոհերի մարմիններից և մասունքներից վերցված 70 փորձանմուշ դեռևս գտնվում է փորձաքննության ընթացքում։ Նման պարագայում տրամաբանական հարց է ծագում՝ հերթական անարդյունավետ ծախսը կատարելուց առաջ մի՞թե ոլորտի պատասխանատուները չէին հաշվարկել ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների ընթացքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները, թե՞ վախենալով զոհերի հարազատների արդարացված բողոքից, շտապեցին փարատել հարազատների դժգոհությունները՝ հայտարարելով, թե պետությունը երկրորդ սարքավորումը ձեռք է բերում ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար։  Եվ, ի վերջո, մի՞թե արդարացված է հետպատերազմյան ճգնաժամի և սոցիալ–տնտեսական լուրջ դժվարությունների առջև հայտնված երկրի համար նման հոսքագծի ձեռքբերումը վստահել մի ընկերության, որը կարող է գերշահույթ ստանալ պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարումից։ Կամ գուցե պետական պաշտոնյաները և՞ս ներգրավված են եղել այս գործընթացում և ստացել իրենց մասնաբաժի՞նը։ Այս հարցերի պատասխանները ստանալու և գործարքի ընթացքում թույլ տրված հնարավոր ապօրինությունները բացահայտելու հարցում առաջին հերթին անելիք ունի գլխավոր դատախազությունը, որը և պետք է պարզի, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետական միջոցները, արդյոք գործ ունենք վատնման ենթադրյալ դեպքի հետ, թե՞ ոչ։ Այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը պետք է հայտնի նաև պետության ղեկավարը, որն ուղիղ պարտավորություն ունի  զոհված զինծառայողների մարմինների և մասունքների նույնականցման խնդիրը լուծելու հարցում։  Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին հաճախ էր թիրախավորում և քննադատում այն մատակարարներին, որոնք գերշահույթ էին ստանում։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում ամենից շատ գերշահույթ էին ստանում Պաշտպանության նախարարության մատակարարները։ Հետաքրքիր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցի առնչությամբ դեռ նույն դիրքորոշու՞մն ունի, թե՞ յուրայիններին պաշտպանելու համար հերթական անգամ պատրաստ է աչք փակել պետական միջոցների փոշիացման վրա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном Властная пропагандистская машина в потрясении: Аршак Карапетян снова стал мишенью Ответственность за сдачу земель возложили на военных։ КарапетянСША продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: КарапетянНа международных соревнованиях по каратэ «Петербургская осень» армянские спортсмены завоевали 5 медалей Эдик Арутюнян и Генрих Айкян стали бронзовыми призерами Международного турнира по вольной борьбе в Атырау Трамп: США должны выйти из войны в Украине Никол Пашинян встретился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Нью-Йорке У власти нет полномочий изменить границы: КарапетянНи власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак КарапетянПриказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян
Самое популярное