Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել. նոր փաստեր՝ կասկածելի գործարքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան չորս ամիս տևած հետաքննության արդյունքում NEWS.am–ը ուշագրավ տեղեկություններ է պարզել նախորդ տարեվերջին առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ի կողմից պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ։ NEWS.am–ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է ձեռքբերված սարքավորումների կիրառությանն ու մասնագիտական հիմնավորումներով ներկայացրել ԴՆԹ նույնականացման  փորձաքննությունների ընթացքում ի հայտ եկող հնարավոր ռիսկերն ու վիճարկել երկրորդ հոսքագծի կիրառման արդյունավետությունը։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոլորտի պատասխանատուները պետության և զոհերի հարազատների համար կարևորագույն գործընթացը կազմակերպելիս ոչ միայն հաշվի չեն առել մասնագիտական կարևոր նրբություններ, այլև ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել են առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ին, որն էլ իր հերթին հրատապ գնման արդյունքում գերշահույթ է ապահովել մատակարար ընկերության համար։ Կասկածելի գործարքի մանրամասները ներկայացնում ենք հերթականությամբ և փաստերով։

Պետական գնումների համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել է երկու ընկերություն՝ լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող  «Մեդիսար» ՍՊԸ–ն և  լաբորատոր հետազոտություններով և բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ–ն։ Վերջինիս հայտը մերժվել է, քանի որ ընկերության կողմից առաջարկվող մատակարարման ժամկետը չի համապատասխանել գնման կարիքներին։ Արդյունքում դեկտեմբերի 18–ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ–ը 295,8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է մինչև հունվարի 31–ը կատարել պայմանագրով նախատեսված գնումը։ NEWS.am–ի տեղեկություններով՝ հիշյալ մատակարարը ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումները ձեռք է բերել գիտության ոլորտում աշխարհի առաջատար «Թերմո Ֆիշեր (Thermo Fisher Scientific) ընկերությունից 2020 թվականի դեկտեմբերին։  NEWS.am–ի լրագրողը, ներկայանալով որպես լաբորատոր սարքավորումների ոլորտի մատակարար, դեռևս երկու ամիս առաջ գրավոր հարցում էր ուղարկել հիշյալ ընկերությանը՝ խնդրելով տրամադրել պայմանագրում թվարկված 39 անուն ապրանքատեսակների գները։ Օրեր առաջ «Թերմո Ֆիշեր»–ի պաշտոնական ներկայացուցչից ստացել ենք պատասխան, ըստ որի՝ 39  անուն սարքավորումների և լաբորատոր նյութերի հավաքածուի գնման համար ընկերությունն առաջարկել է 237,586 ԱՄՆ դոլար, որը համարժեք է 122,766 մլն դրամի։ Հաշվի առնելով պայմանագրով նախատեսված գնման համար պետության հատկացրած գումարի և մեզ առաջարկված գնի միջև առկա զգալի տարբերությունը, փորձեցինք պարզել նաև Հայաստան ներմուծված ապրանքների մաքսային արժեքը։ Մասնավորապես, NEWS.am–ի տրամադրության տակ հայտնված մաքսային գործարքների մասին տեղեկատվության համաձայն՝ «Մեդիսար» ՍՊԸ–ն 2021թ. հունվարի 5–ին Վրաստանից ներմուծել է ԴՆԹ նույնականացման համար նախատեսված սարքավորումներ, որոնց ծագման երկիրը եղել է Չինաստանը և Սինգապուրը։

 Մասնավորապես, ընկերությունը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ–ի էքստրակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)՝ 3 հատ, սարքավորման ծրագրային ապահովում (GeneMapper™ ID-X Software v1.6, Full Installation)՝ 2 հատ մագնիսական շտատիվ փորձանոթների համար (DynaMag™-2 Magnet), մազանոթներ հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36 cm), ինչպես նաև 97 կգ ախտորոշիչ և լաբորատոր ազդանյութեր։ Հիշյալ ապրանքատեսակների մաքսային ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 184 մլն դրամ՝ ներառյալ հարկերը։ Ստացված տվյալներից պարզ է դառնում, որ գնման գործընթացի արդյունքում մատակարար ընկերությունը առնվազն 111  մլն դրամի (212,237 ԱՄՆ դոլար) շահույթ (վերադիր) է ստացել։ Նշենք, որ գնման գործընթացը տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում։ Մեր տեղեկություններով՝ հոսքագիծը հնարավորինս արագ ձեռքբերելու նպատակով Թորոսյանն անձամբ է բանակցել մատակարարի հետ և ուղիղ կապի մեջ է եղել ընկերության ղեկավարության հետ։

 Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 5–ին NEWS.am–ն անդրադարձել էր այս կասկածելի գործարքին՝ նկատելով, որ նույն սարքավորումից կենտրոնը ձեռք է բերել դեռ 2018–ին։ Արձանագրել էինք, որ տվյալ ավտոմատացված համակարգի օրական մինչև 300 ԴՆԹ տիպավորում կատարելու հզորության նույնիսկ 10 տոկոսը ՊՈԱԿ–ը չի կարողանում օգտագործել, քանի որ ոսկրի ԴՆԹ սեքվենավորման համար նմուշապատրաստման բարդ գործընթացներն իրականացնող փորձագիտական բավարար ներուժ չունի: Նկատել էինք, որ անգամ երկրորդ սարքավորման ձեռքբերումը չի արագացնի նույնականացման գործընթացը և որ դրա համար ավելի քան 6-7 ամիս կպահանջվի։ Եվ ահա, նոր սարքավորում ձեռք բերելուց երեք ամիս անց պարզ դարձավ, որ ոլորտի պատասխանատուները ստիպված են զոհերի շուրջ 100 մասունք արտասահման ուղարկել, քանի որ դրանք չափազանց վնասված են և որ Հայաստանում առկա սարքավորումներով հնարավոր չէ իրականացնել դրանց նույնականացումը։ Իսկ ռազմական գործողությունների դադարից 7 ամիս անց էլ պատերազմի զոհերի մարմիններից և մասունքներից վերցված 70 փորձանմուշ դեռևս գտնվում է փորձաքննության ընթացքում։ Նման պարագայում տրամաբանական հարց է ծագում՝ հերթական անարդյունավետ ծախսը կատարելուց առաջ մի՞թե ոլորտի պատասխանատուները չէին հաշվարկել ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների ընթացքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները, թե՞ վախենալով զոհերի հարազատների արդարացված բողոքից, շտապեցին փարատել հարազատների դժգոհությունները՝ հայտարարելով, թե պետությունը երկրորդ սարքավորումը ձեռք է բերում ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար։  Եվ, ի վերջո, մի՞թե արդարացված է հետպատերազմյան ճգնաժամի և սոցիալ–տնտեսական լուրջ դժվարությունների առջև հայտնված երկրի համար նման հոսքագծի ձեռքբերումը վստահել մի ընկերության, որը կարող է գերշահույթ ստանալ պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարումից։ Կամ գուցե պետական պաշտոնյաները և՞ս ներգրավված են եղել այս գործընթացում և ստացել իրենց մասնաբաժի՞նը։ Այս հարցերի պատասխանները ստանալու և գործարքի ընթացքում թույլ տրված հնարավոր ապօրինությունները բացահայտելու հարցում առաջին հերթին անելիք ունի գլխավոր դատախազությունը, որը և պետք է պարզի, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետական միջոցները, արդյոք գործ ունենք վատնման ենթադրյալ դեպքի հետ, թե՞ ոչ։ Այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը պետք է հայտնի նաև պետության ղեկավարը, որն ուղիղ պարտավորություն ունի  զոհված զինծառայողների մարմինների և մասունքների նույնականցման խնդիրը լուծելու հարցում։  Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին հաճախ էր թիրախավորում և քննադատում այն մատակարարներին, որոնք գերշահույթ էին ստանում։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում ամենից շատ գերշահույթ էին ստանում Պաշտպանության նախարարության մատակարարները։ Հետաքրքիր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցի առնչությամբ դեռ նույն դիրքորոշու՞մն ունի, թե՞ յուրայիններին պաշտպանելու համար հերթական անգամ պատրաստ է աչք փակել պետական միջոցների փոշիացման վրա։

 

ԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էՓաշինյանն Իրանի նախագահի տեղակալի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԻրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխությունԻրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհԵրևանի բուժհաստատություններից մեկից կալանավոր է փախելԵրեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ ըստ FourFourTwo-իՀայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան ԱբրահամյանԲրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. ՄամիջանյանԵրևանում տեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆԱղձքի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներՇղթայական վթար՝ Երևանում․ վիրավոր կաՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումներըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ մանկապարտեզի երեխաները գաղտնալսել են դաստիարակներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱլիևը ՌԴ-ում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակելBrent-ը վաճառվում մեկ բարելը 71,78 դոլարով Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը 78 տարեկան հասակում մահացել է երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը Ո՞վ է դպրոց բալոն բերած աշակերտը. նոր մանրամասներ միջադեպիցԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 3-4-ը գազ չի լինի Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին Հաղթանակի փուլ ենք մտնում. Բագրատ Սրբազանի կոչը՝ հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Մոսկվա-Բաքու. ժամանակն է քարերը հավաքելուԶինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կաՀրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունիցԿ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում մատուցեց Սուրբ ՊատարագՓաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունըԻշխանությունը տապալել 200 հազարով. ի՞նչ է թաքնված հեղաշրջման փորձի մասին Հայաստանի հայտարարության հետևում4 ամիս է՝ մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան պետք է, կպահենք (տեսանյութ)ՌԴ-ում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիարվորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)
Ամենադիտված