Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունների պետք է հստակ պարզաբանումներ տան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմագերիների վերադարձի հետ կապված Մուրադովը մեղադրեց Հայաստանի իշխանություններին, թե իբր կեղծ տեղեկություններ են տարածել գերիների վերադարձի մասին, ՀՀ իշխանություններն էլ սկսեցին տարբեր հայտարարություններ անել։  Այս  թեմայով 1or.am   կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։ 

—Պարոն Բաղդասարյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, սա հերթական հարվա՞ծն էր ՀՀ իշխանություններին:

— Ստեղծված իրավիճակը գնահատում եմ շատ վատ, շատ ծանր։ Դա համարում եմ Հայաստանի իշխանությունների բացարձակ  անշնորքության արդյունքը։ Ինչ վերաբերում է Մուրադովի հայտարարությանը, ապա չեմ կարծում, որ զինվորականի գործն էր և զինվորականի իրավունքն էր գնահատական տալ մեկ այլ երկրի իշխանություններին։ Դա համարում եմ  զարմանալի անտակտություն։ Չգիտեմ դա քաղաքական ինչ-որ նպատակներ ուներ, թե  չէ, բայց ամեն դեպքում  այլ երկրի գեներալը, զինվորականը իրավունք չուներ այդպիսի հայտարարություն անելու, որքան էլ այդ հայտարարությունը ճիշտ լիներ կամ արդարացի։ 

—Ըստ էության, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռազմագերիների հարցում առաջընթաց կա, սա կարծես առաջին հարվածն էր՝ այդ հայտարարության դեմ ուղղված: Այսինքն՝ Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առոչի՞նչ էր:

— Ես չգիտեմ թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պուտինի հետ, ես չգիտեմ  ձեռք բերված պայմանավորվածությունը միայն գերիների  վերաբերյալ էր ,թե փոխկապակցված էր այլ հարցերի հետ։ Համարում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է շատ պարզ  և հստակ բացատրեն ժողովրդին,  թե ինչն է խնդիրը, թե իրենք ինչ են պայմանավորվել և ինչու այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում։  Համենայն դեպք Հայաստանի իշխանությունների այս կրավորական  կեցվածքը և այս անհասկանալի լռությունը  անընդունելի է։ 

—Տեսակետներ կան, որ ռազմագերիների վերադարձը կարող է Մեղրին կամ Կարմիր Շուկան արժենալ: Հավանական համարո՞ւմ եք այդպիսի սցենար:

— Ես այդպիսի սցենարը հավանական չեմ համարում, բայց  այստեղ խնդիրը համարելը չի, խնդիրը այն է, որ մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները ռազմագերիների վերադարձի  դիմաց ինչ-որ բան խոստացել են,  թե չեն խոստացել։ Սա է խնդիրը, որ մենք տեղյակ չենք։ Հիմա ադրբեջանական կողմից ինչ-որ  տեսակետներ են հնչում, որ մերոնք  ինչ-որ ականապատ տարածքների քարտեզները չեն տրամադրել։ Այսինքն, այս  ինֆորմացիոն անորոշությունը լրիվ անընդունելի է, հատկապես  այդպիսի հուզական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ռազմագերիները։ Դրա համար եմ ասում Հայաստանի իշխանությունների այս լռությունը անընդունելի է, նրանք պետք է հստակ պարզաբանումներ տան։ Եվ ես չեմ կարծում, թե այստեղ մենք պետք է մեր պահանջները ներկայացնենք  Պուտինին, մեր իշխանություններին թողած, որովհետև եթե կա եռակողմ համատեղ հայտարարություն  և այդ հայտարարության կետերը չեն  կատարվում, ուրեմն մենք պետք է պահանջենք մեր իշխանություններից պարզաբանել,  թե ինչու է դա  այդպես։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարինՄիայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան«Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով. Բագրատ ՍրբազանՀայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներըՌուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ԶախարովաԻրանի նախագահը կայցելի ԿատարՎեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը«Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասինՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Եվրաքվեն» ձախողման շեմին էՀանրային ռադիոյում զանգվածայինկրճատումներ են սպասվումԵրևանում թալանել են դատավորի դստերը պատկանող «Chevrolet Volt»-ը․ վնասը կազմում է 550 հազար դրամՄեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահՆեթանյահուն Թել Ավիվում խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ղեկավարների հետՓաշինյանը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերըԻնչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Գայ գյուղի վերջնամասում բախվել են մեքենաներ. ծանր վիրավnրներ կան Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքականQatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Հայտնի է թոշակի վճարման օրը Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին 2018 թվականից Telegram-ը սկսել է բացահայտել հանցագործների IP հասցեներն ու հեռախոսահամարները․ Դուրով Մահացել է Սերվետ ՊողոսյանըԼարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը վերականգնվել է ամբողջ ծավալովԳեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինի
Ամենադիտված