Հրապարակվել է սպանված գերիների ցուցակը. իշխանական տականքը լռել է եւ ձեւացրել, թե ոչինչ տեղի չի ունեցել. Մինասյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբաններ Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Զեյնալյանը հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի անունները: Այս մասին Թելեգրամի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.
«Իշխանական տականքը լռել է եւ ձեւացրել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Ինքը՝ Նիկոլը, խոսում է ամեն ինչի մասին, բացի գերիների հարցից: Խորհրդարանը եւս քննարկում է ամեն ինչ, բացի այդ հարցից: Եվ կեղծում զոհվածների, վիրավորների, անհետ կործաների թիվը:
Մեր իշխանական, մերձիշխանական եւ ընդդիմադիրներին հետաքրքրում են ընտրությունները, այլ ոչ թե մարդկանց ճակատագրերը:
Հասարակությունը կամ չի նկատել կամ էլ չի ցանկացել նկատել այն, որ Փաշինյանը նրանց վերածել է անտարբեր մարդկանց, որոնց լուռ համաձայնությամբ կատարվում են այդ ստորությունները:
Եվ երբ այդ քաղաքական դաշտը նշանակի մեղավորվներին՝ ընտրություններին ավելորդ ձայներ ստանալու համար, նրանցից հարցրեք՝ «Իսկ ի՞նչ եք դուք արել, երբ իմացել եք ձեր տառապյալ հայրենակիցների մասին»»: