Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունը մարդկության դեմ ուղղված հանցանք է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների, գերեվարված խաղաղ բնակիչների  խոշտանգումներն ու սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով  ադրբեջանական զինծառայողների կողմից արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված 19 հայ գերիների խոշտանգմանն ու սպանությանը:

«Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է գերեվարել խաղաղ բնակիչներին: Պետք է հստակեցվի, որ խաղաղ բնակիչներին գերեվարելն ու գերության մեջ պահելը, միջազգային մարդասիրական իրավունքի դեմ ծանր հանցագործություն է»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ բնութագրելով հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ռազմական հանցագործությունները միջազգային իրավունքի տեսանկյունից:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մյուս ծանր հանցագործությունը գերության մեջ այդ անձանց սպանությունն է:

«Միջազգային մարդասիրական իրավունքն ուղղակի է ասում՝ գերիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական վատ վերաբերմունք ցուցաբերելն արդեն իսկ միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիա է տեղի ունեցել, ինչը ինքնին հանցագործություն է: ՄԱԿ-ի փաստաթղթերում ագրեսիայի եզրույթում հաշվի չի առնվում պետության չճանաչվածությունը:

Այստեղ մենք տեսնում ենք մարդասիրական իրավունքի դեմ հանցագործություններ, ագրեսիան՝ որպես հանցագործություն ՄԱԿ-ի կանոնադրական սկզբունքի և նորմի դեմ, և ռազմական գործողությունների ժամանակ անմարդկային վերաբերմունքը»,-նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ ռազմական ագրեսիան և գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքն  ուղղված են մարդկության դեմ, որովհետև բոլորն իրականացվել են զուտ մեկ չափանիշով՝ հայերի դեմ:

«Այսինքն՝ Ադրբեջանի այդ բոլոր գործողությունները, որոնք շարունակական բնույթ են կրում, տեղի են ունեցել ցեղասպանական գործողությունների ներքո, որովհետև ոչ թե զուտ սպանելու նպատակ ունեին, այլ՝ հային սպանելու»,-նշեց բանախոսը:

Իրավապաշտպանն անբավարար է համարում հայկական կողմի անդրադարձն այդ գործողություններին՝ նշելով, որ կան բազմաթիվ քաղաքական հարթակներ ու դատական ատյաններ, որտեղ հայկական կողմը, թե պետական, թե մասնավոր մակարդակով պետք է ավելի ակտիվ գործի:

«Մինչ դատական ատյաններին դիմելը, հայությունն ահռելի ծավալի աշխատանք ունի իրականացնելու: Պետք է հասարակական, քաղաքական, գիտական բոլոր մակարդակներում, ստեղծի իրական պատկերն այն ամենի, ինչը տեղի է ունենում մեր տարածաշրջանում: Հակառակ պարագայում՝ անմիջապես դիմելով  դատական ատյաններին, դեռ  չի նշանակում, որ մենք հաջողություն կունենանք»,-ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ միջազգային դատական ատյանները նախնական շատ մեծածավալ  նյութեր են պահանջում, որոնցով լայն հասարակությունն ու շահագրգիռ պետություններն իրական պատկերացում կունենան այն մասին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում:

Գեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրաԱդրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվումԵրևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուցԱhաբեկչություն Թել Ավիվում․ զոhերի թիվը հասել է 7-իԾանոթ ու միաժամանակ անհայտ … կահույքՆիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումըՍարատովում միկրոավտոբուսը բախվել է КамАз-ին․ վիրավորները հոսպիտալացվել են Պատրաստ ենք կրկնել հարձակումը. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ «Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ»  ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, եղել են զոհեր․ պատմության այս օրը (02 հոկտեմբեր)Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել 10 օր փոքրիկ ամառ․ առաջիկա օրերի եղանակըՀՀ-ի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Տիգրան ԱբրահամյանԺամեր շարունակ լույս չի լինիԵրևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Բախվել են թիվ 51 երթուղայինն ու Mercedes-ը․ վիրավորներ կանԱրթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է Ռուսական ռուբլու մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ» Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ» Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ» Ո՞վ է հաջորդ թիրախը․ «Հրապարակ» Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում զոհվել է Վարուժան ՍահակյանըԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել իրանական հրթիռները կասեցնելու համար. ՊենտագոնՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումըԻրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը կամրապնդվի նոր գլխավոր քարտուղարի օրոք. ԲորելԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որ ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա. իրանագետԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըԻրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲՀայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակԱհաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվելՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարԲացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել է
Ամենադիտված