Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (Covid -19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար)»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:
Նազարյանը հորդորում է պատվաստվել և կանխարգելել Covid-19-ը։